«Բան ու գործ չկա, գեներալի տղերքը պիտի գնային քուչեն մա՞րդ տփեին, էդքան անճա՞ր ենք». Սեյրան Սարոյան (տեսանյութ)
Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին մրցակից Արթուր Թումանյանի ուղղությամբ կրակել չէր կարող: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին մասնակից, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ «սարքած» գնահատելով իրավիճակը: Սեյրան Սարոյանը վստահեցրեց, որ հնչած կրակոցների պատասխանատուները, մեղավորները կպատժվեն՝ անկախ նրանից, թե որ ճամբարից են:
- Հանուն ինչի՞ քվեարկեցիք:
- Ինչ-որ էսօր կա: Տեսեք՝ քաղաքն ինչքան գեղեցիկ ա, ինչքան լավն ա: Կարեն Գրիգորյանի աշխատանքի վրա ոչ մեկ իրավունք չունի կասկածի: Էդ մարդն իրոք աշխատում ա գիշեր-ցերեկ, անգիր գիտի ամեն շենք ինչ պրոբլեմ ունի: Իսկ ինչ խոսում են, պարզ է, ընտրություն է, սև ПР ա:
- Նախօրեին հնչած կրակոցները ստվեր չգցեցի՞ն այս ընտրությունների վրա:
- Ոչ մի բանի վրա չի անդրադառնա, որովհետև սարքելով չի կարելի, ամեն անգամ նույն ընտրությունները նույն ձեռագրով՝ չի կարելի:
- Ի՞նչն էր սարքած:
- Չե՞ք տեսնում՝ ինչ է կատարվում, խայտառակություն է…
- Կարեն Գրիգորյանի ու Արթուր Թումանյանի հայտարարությունները հակասող են, մեկն ասում է՝ իր մոտ զենք չի ունեցել, մյուսն ասում են՝ կրակել է: Ի՞նչ է եղել:
- Կարեն Գրիգորյանը խի՞ պիտի ավելորդ բան անի, երբ որ գիտի, որ հարյուր տոկոսով անցած ա:
- Որտեղի՞ց այդ վստահությունը:
- Իրա աշխատանքի շնորհիվ, հենա ման արեք քաղաքով՝ տեսեք ինչ ա անում, էս հո մի փոքր բան չի, պահեմ դնեմ ջեբս, չտենաք: Էսի քաղաք ա:
- Արթուր Թումանյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրա հարազատները երեկվանից ասում են, որ պետք է ընտրությունները կանգնեցվեին կամ հետաձգվեին, որովհետև գուցե նաև կյանքին վտանգ է սպառնում:
- Կյանքին վտանգ չկա, երեկվանից նայում ենք, ոչ մի բան էլ չկա: Որ ասենք չեղյալ համարենք, ի՞նչ ա փոխվում: Միլիցիան, քննչական ծառայությունը զբաղվում է, քննությունը էթում ա, պարզաբանվելու ա սաղ, մեղավորներն էլ պատժվելու են: Մենք էլ ենք համաձայն, ես էլ, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ ասում ենք, որ մեղավորը խիստ պիտի պատժվի:
- Արթուր Թումանյանը երեկ մեզ հետ զրույցում ասել է, որ իրեն ծեծողների թվում Մանվել Գրիգորյանի որդիները եղել են, որ Կարեն Գրիգորյանն էլ նրան ծեծի է ենթարկել:
- Լսի, բան ու գործ չկա գեներալի տղերքը պիտի գնային տփեի՞ն, էդքան անճար ե՞նք: Համակիրները կարող ա, բայց էնքան մուտիլովկեն մեծ ա, գեներալի տղերքը բան ու գործ չունեին, պիտի գնային մարդ ծեծեին քուչեն, էլ բան ու գործ չունե՞ն: Այ մարդ, դու աղջիկ ես, տղուն հարցրա, կռիվ ա, կռիվ ա, պիտի տփեն իրար…
- Բայց Կարեն Գրիգորյանի թիմակիցները չեն հայտնել այն մասին, որ վիրավոր են կամ տուժել են:
- Ի՞նչ գիտես, կլինեն էլի, կռիվը կռիվ ա:
- Թումանյանն ասել է, որ 20-30 հոգի են եղել իրենց վրա հարձակվողները:
- Հա բա չէ, հիսուն:
- Կրակոցներ հնչե՞լ են:
- Բա ոնց, եղել ա, բա իհարկե եղել ա, Արթուրն էլ ասում ա՝ կրակել եմ, կրակել ու փախել եմ:
- Այս իրավիճակը ձեռնտու չէ՞ Կարեն Գրիգորյանին՝ մրցակիցներ չկան։
- Էս ի՞նչ ես ասում, ոչ չկան:
- Կարպիս Բաժակյանն էլ, ով Թումանյանի շտաբի անդամ է, ասում են, որ անհետացել է:
- Էդ ո՞վ ա, հիմա շատ բան են ասում, սև փիառ ա, ինչ ասես խոսում են, ավելորդ խոսակցություններ ա։ Ժողովուրդը, նայեք, նորմալ գնում ա ընտրության, գալիս ա: Մենք ստեղ նստած ենք, անձամբ ես վերահսկում եմ, ասել եմ՝ մի բան կլինի, զանգեք, հելնեմ կգամ: Ես գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում, հարգում են:
- Էջմիածնում վտանգավոր չի՞ դարձել քաղաքացու համար ապրելը:
- Երևանում վաբշե իրար սաղ օր ուտում են, մեզի վանքերը պահում են… Երևանում սաղ օրը իրար դանակով, հրացանով, ավտոմատով փրթում են, չեք ասում, Էջմիածնում օդի մեջ փստցրել են, ասում եք…
- Լավ, բայց պատճառը ո՞րն էր կրակելու:
- Ես մանրամասն չգիտեմ, դուք գիտեք ինձի, կյանքում սութ չեմ խոսա: Հիմա հազար հատ պատճառ կարա լինի: Ես լսել եմ, չեմ տեսել, ասում են՝ շատ փիս խմած են եղել: Էսի կարա պատճառ լինի, որ անշնորք պահեն իրանց: Հո գիժ չեն հելնեն սթից տեղը խփեն իրար:










