Ես չէ, որ պետք է պատասխանեմ հարցին, թե ինչու են ինձ նշանակել. նորանշանակ նախարար

18:26 • 20.09.16

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետում  Կապի և Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին փոխարինած  Վահան Մարտիրոսյանը Tert.am –ի հետ զրույցում չցանկացավ խոսել իր նշանակման պատճառների, շարժառիթների մասին, սակայն ընդամենը 1  հարցի համաձայնեց պատասխանել: Մասնավորապես՝ համաձա՞յն է գնահատականի հետ, որ այս կաբինետն արդեն իսկ  որակվել է որպես   տեխնոկրատների կաբինետ:

«Ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ, ինչպես նաև հարցին, թե ինչով էր պայմանավորված նշանակումը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ  նախագահի  հրամանագրով `  Վահան Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար, Դավիթ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Վահան Մարտիրոսյանը դեռ աշխատանքի չի անցել և վարչապետը նրան նախարարության  աշխատակազմին կներկայացնի սեպտեմբերի 22-ին: