Մարգո Ռոբիի գեղեցկության գաղտնիքները (լուսանկարներ)

08:37 • 22.09.16

Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին, որը հանդիսատեսին հայտնի է «Ընկերն ապագայից», «Ուոլ Սթրիթի գայլը», «Պան Ամերիքան», «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմերով ու «Հարևաններ» հեռուստասերիալով, գեղեցկության իր գաղտնիքներն ունի, որոնք հրապարակվել են Tatler.ru կայքում:

 

Սպորտ

Դերասանուհին սիրում է սպորտով զբաղվել, ու խոսքը լուրջ մարզաձևերի մասին է: Դպրոցական տարիներին նա խոտի վրա հոկեյ է խաղացել, իսկ ԱՄՆ տեղափոխվելուց հետո` սառույցի վրա հոկեյ:

 

Հոբբի

Նա սիրում է ճամփորդել. նա վերցնում է իր ուսապարկն ու մի քանի շաբաթ ճանապարհորդում աշխարհի տարբեր երկրներով:

 

Պայքարի տեխնիկա

«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմում Հարլի Քվինի դերը խաղալու համար Մարգոն ծանոթացել է ջիուջիցուի ու այլ մարտարվեստների հիմունքներին, ինչպես նաև մի քանի կրկեսային հնարք է սովորել:

 

Սնունդ

Մարգոն խոստովանում է, որ ինքը դժվարությամբ է դիետաներ պահում, քանի որ շատ է սիրում տապակած կարտոֆիլ, սենդվիչներ ու գարեջուր, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հրաժարվել իր սիրելի ուտեստներից ու մի քանի օր գազարով սնվել:

 

Լոգանք

Դերասանուհին օրական երեք-չորս անգամ ջրային պրոցեդուրաներ է անցկացնում, ինչի պատճառ կարող է լինել այն, որ նա ֆերմայում է մեծացել, որտեղ լվացվել է դույլի միջոցով: Ենթադրաբար` այժմ նա վայելում է տաք ցնցուղ ընդունելու հնարավորությունը:

 

Խաղ գույնի հետ

Մարգոն տանել չի կարողանում blonde bombshell («շիկահեր ռումբ») արտահայտությունն ու չի ուզում այդ կարծրատիպին համապատասխանել: Նա հեշտությամբ փոխում է մազերի գույնը` մազերը սև կամ շիկակարմիր ներկելով:

 

Դիմահարդարում

«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մարգոն սիրահարվել է Giorgio Armani տոնային քսուկներին ու Lancome Oscillation սևաներկին:

 

Խնամք

Մարգոն իդեալական մաշկ ունի, և դրա պատճառը միայն գեները չեն: Դերասանուհին օգտվում է Dr. Lancer խնամքի միջոցներից ու ավստրալական Qi Beauty, Kora Organics ու Aesop օրգանական ապրանքանիշներից:

 

Օծանելիք

Անցած գարնանը դերասանուհին դարձել է Calvin Klein-ի Deep Euphoria բույրի դեմքը:

 

Սանրվածք

Մարգոն կարող է կարևոր իրադարձություններին ներկայանալ նվազագույն քանակությամբ դիմահարդարմամբ ու արձակած մազերով, սակայն դերասանուհու ոճաբանը երբեմն փորձարկումներ է անում նրա մազերի հետ ու տարբեր սանրվածքներ ստանում:

 

Մարգո Ռոբիի գեղեցկության գաղտնիքները (լուսանկարներ)