Յուրի Վարդանյանն իր պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթություն է համարում

14:10 • 24.09.16

Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իր պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթություն է համարում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը:

Հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ Սերժ Սարգսյանին առաջարկել է անհապաղ փոխել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին, արդյոք նման հրահանգ ստացե՞լ է դեսպանը, Անի Հովհաննիսյան ասաց. «Յուրի Վարդանյանն իր պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթություն է համարում: Նման բան գոյություն չունի, նա պաշտոնանկ չի արվի»:

Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը Վրաստանում դեսպան է նշանակվել 2014 թվականի հունիսի 24-ին՝ փոխարինելով արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին:

 

 

 

 

 

Յուրի Վարդանյանն իր պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթություն է համարում