«Փողը ստանում են, դնում պասպոռտի մեջ». Վանաձորում ընտրակաշառքի ահազանգեր են ստացել

13:43 • 02.10.16

Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ու «Իրավունք Եվրոպա միավորում» հկ-ն ահազանգեր են ստացել ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:

Tert.am-ի հետ զրույցում հկ դիտորդ Արեն Երանոսյանը հայտնեց, որ տեղեկություն է ստացել 30/13 տեղամասից դուրս ընտրակաշառք ստանալու վերաբերյալ:

«Հիմա փորձում ենք հասկանալ՝ որտեղ է կատարվել, ովքեր են անում»,- նշեց նա՝ ասելով, որ տեղեկությունն իրեն հայտնել է մեկ այլ դիտորդ:  

«Հայկական վերածնունդ»-ի կենտրոնական շտաբի ղեկավար Բորիս Պալյանն էլ նշեց, որ 30/03 տեղամասում «կառուսել» են նկատել, իսկ 30/15 և 30/13 տեղամասերում «բացահայտ կերպով կաշառք են բաժանում»: 

«Մեքենա է, մարդիկ գնում նստում են, փողը ստանում են, գնում են: 25-րդ դպրոցում էլ բացահայտ ընտրակաշառք է, մարդիկ էլի գնում նստում են, փողը ստանում դնում պասպոռտի մեջ, գնում են, գիշերօթիկ դպրոցում էլ»,- շեշտեց նա՝ ասելով, որ բաժանվում  է 5000-10 000 հազար դրամ:

Հարցին՝ ո՞վ է կաշառք բաժանում, Պալյանը պատասխանեց. «Не пойман, не вор, ես ո՞նց արամ: Ինչ-որ մեկն է… բոլորը գիտեն՝ ով է բաժանում, ես չեմ կարա անուն տամ»:

 

 

 

 

 

 

«Փողը ստանում են, դնում պասպոռտի մեջ». Վանաձորում ընտրակաշառքի ահազանգեր են ստացել