ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի հարցով բանակցությունները Ռուսաստանի հետ. Reuters

22:29 • 03.10.16

ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայում հրադադարի հաստատմանը և բռնությանը վերջ դնելուն ուղղված բանակցությունները Ռուսաստանի հետ և Մոսկվային մեղադրում է հրադադարի մասին պայմանագրի իր պարտականությունները չկատարելու համար:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Ջոն Կիրբին:

«ԱՄՆ-ն դադարեցնում է մասնակցությունը Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններին, որոնք նախատեսված էին պահպանելու հրադադարի ռեժիմը Սիրիայում: Այս որոշումը հեշտ չի տրվել», - ասել է Կիրբին: