«Ալյանսի»  արդյունքները մեր դեմ իրականացված լայնածավալ հակաքարոզչական գործողությունների պատճառով էին. Վ. Քոչարյան

14:01 • 03.10.16

Մենք մշտապես ասում էինք, որ ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է միասնական հանդես գա. Tert.am-ի հետ զրույցում վերլուծելով հոկտեմբերի 2-ին հանրապետությունում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ալյանսի»  արդյունքները՝ ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

«Մենք դա ասում էինք քարոզչության սկզբին և դեռ մի բան էլ ավելի շուտ: Իսկ կոնկրետ «Ալյանսի»  դեպքում Գյումրիում գրանցված արդյունքները մեր դեմ իրականացված լայնածավալ հակաքարոզչական գործողությունների պատճառով էին»,- ասաց նա:

Վարդան Քոչարյանը նշեց, որ ինչպես ցանկացած քաղաքական իրավիճակից, այնպես էլ այս ՏԻՄ ընտրություններից, նրանք դասեր են քաղում, խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար էլ դեռ շատ ժամանակ ունեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ալյանս» կուսակցությունը ներկայացված էր միայն Գյումրի քաղաքում․ ըստ «Գալա TV-ի» հոկտեմբերի 3-ի ժամը 1.36- ին հրապարակած արդյունքների՝ կուսակցության  օգտին քվեարկել է գյումրեցիների  ՝ 1.78 տոկոսը: