Մանհեթենի կամրջի վրա հայտնվել է Պուտինի հսկայական դիմանկարը (լուսանկարներ)
Նյու Յորքի կամուրջներից մեկի վրա հայտնվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 9 մ բարձրությամբ և 6 մ լայնությամբ հսկայական դիմանկարը:
Ինչպես նշում է newyork.cbslocal.com-ը, Պուտինի պատկերին կից գրված է եղել. «Խաղաղարար»:
Աղբյուրը հավելում է, որ որոշ ժամանակ անց պաստառը հեռացվել է:
Այժմ իրավապահները փորձում են տեսահսկման խցիկների ձայնագրությունների միջոցով պարզել՝ ով է պաստառը կախել Մանհեթենի կամրջից:












