Ռեալը ռեկորդային եկամուտով հաշվետվություն է ներկայացրել

18:17 • 08.10.16

Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2015/16 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը, հաշվարկված 2016 թվականի հունիսի 30-ի ցուցանիշներով:

 

2014/15 մրցաշրջանի համեմատ, ակումբի եկամուտն ավելացել է 7,4 տոկոսով եւ հասել ռեկորդային թվի՝ 620,1 միլիոն եվրոյի (տրանսֆերները հաշվի առնված չեն):

 

Ակումբի ֆինանսական կարողությունը 102,6 միլիոն եվրոյից աճել է մինչեւ 211,5 միլիոն եվրո:

 

Բացի այդ, «Արքայական ակումբը» կրճատել է պարտքերը, 108,9 միլիոնից հասցնելով այն 13,1 միլիոն, ինչը համարվում է գրեթե զրոյական պարտք:  

Ռեալը ռեկորդային եկամուտով հաշվետվություն է ներկայացրել