Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին. GFK-ի տվյալներով՝ առաջին տեղում իշխող կուսակցությունն է

20:40 • 08.10.16

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը:

Ինչպես Ախալքալաքից և Նինոծմինդայից հայտնում է Tert.am-ի լրագրողը, ընտրատեղամասերում լուրջ և զանգվածային խախտումներ չեն արձանագրվել: Այս պահի դրությամբ Ախալքալաքի և Նինոծմինդայի ոստիկանության աշխատակիցները շրջում են քաղաքում, իրավիճակը խաղաղ է:

Ամենաթեժ ընտրությունները, ըստ լրատվամիջոցների հաղորդման, անցկացվել է Զուգդիդիում, Մառնեուլիում և Բաթումիում:

GFK Customs Research LLC-ին իրականացրած սոցիալական հարցումների տվյալներն է հրապարակել, համաձայն որոնց՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջին հորիզոնականում է.

«Վրացական երազանք» - 39,9 %

«Ազգային շարժում» - 32,74 %

«Հայրենասերների ալյանս»- 5,76  %

«Լեյբորիստական կուսակցություն» -4,21  %

«Իրակլի Ալասանիա-ազատ ժողովրդավարներ» - 3,21

«Նինո Բուրջանաձե-դեմոկրատական շարժում»  - 2,81%

Այլ ուժեր- 8,12%