Երևանի օրվա տոնակատարությունը մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական շքերթով

10:59 • 08.10.16

«Էրեբունի-Երևան - 2798» տոնակատարության հիմնական միջոցառումները, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, մեկնարկել են վաղ առավոտից` ջրցան մեքենաների շքերթով:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Սանիթեք» ընկերության՝ տոնականորեն զարդարված նոր ու ժամանակակից ջրցան մեքենաների առավոտյան երթը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում սկսվել է ձայնային ազդանշաններով և վերածվել իսկական  շքերթի:

Սրանով մեկնարկել է «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2798» -ի տոնակատարության միջոցառումների ծրագիրը։


Երևանի օրվա տոնակատարությունը մեկնարկել է ջրցան մեքենաների ավանդական շքերթով