Հեմիլթոն. Ռոնալդուն գերաստղ է

15:54 • 16.10.16

Ֆորմուլա-1-ի «Մերսեդեսի» թիմի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հիացական խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին:

 

«Ռոնալդուն գերաստղ է: Նրա արդյունքները ամեն տարի զարմացնում են: Հնարավոր է, նա լավագույն ֆուտբոլիստն է աշխարհի:

 

Ռոնալդուն հրաշալի է նաև խաղադաշտից դուրս: Ես հիանում եմ նրա հասարակական գործունեությամբ», - ընդգծել է բրիտանացի ավտոարշավորդը:


Աղբյուր` abola.pt

Հեմիլթոն. Ռոնալդուն գերաստղ է