Էրդողանը հեգնել է կանանց, իսկ Թուրքիայի առաջին տիկինն այդ ընթացքում քմծիծաղ է տվել

15:04 • 16.10.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հակասական հայտարարություններ է արել, որից հետո վերջինիս սկսել են մեղադրել կանանց դեմ թշնամանքի և գենդերային խտրականության մեջ: 

«Հիշեք, թե ձեզ ինչ էի ասում: Մի օր չե՞նք մեռնելու: Բայց տղամարդու պես մեռնել կա, մեկ էլ մադամի պես մեռնել կա», - ասել է Էրդողանը տրապիզոնցիներին: 

Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: 

Էրդողանի այս ելույթը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում: ԶԼՄ-ներից շատերը ընթերցողի ուշադրությունն են հրավիրել հատկապես այն փաստի վրա, որ Էրդողանի այս խոսքերից հետո Թուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը քմծիծաղ է տվել։

Իսկ այդ ընթացքում հանրահավաքի մասնակիցները շարունակել են վանկարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը: