Մենք ցանկանում ենք մշտապես զարգանալ և մշտապես գումար վաստակել. Արթուր Ջանիբեկյանի հարցազրույցը «Վեդոմոստի»-ին
Արթուր Ջանիբեկյանը ռուսական «Վեդոմոստի» լրատվամիջոցին պատմել է, թե ինչպես է ռուսական ТНТ հեռուստաալիքը հրաժարվել փորձարկումներից և, հետադարձ հայացք նետելով անցյալին, հավատարիմ լսարան ձեռք բերել: Նշենք, որ «Վեդոմոստին» ամերիկյան The Wall street journal-ի գործընկերն է։
Արթուր Ջանիբեկյանը Ռուսաստանի ամենավառ պրոդյուսերներից է, գրում է լրատվամիջոցը՝ ներկայացնելով նրան: Նա սկսել է «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ից՝ КВН-ից, և հայտնի դարձել որպես Comedy Club շոուի հիմնադիրներից մեկը: Comedy Club-ից ավելի ուշ ստեղծվել է խոշոր պրոդյուսերական ընկերություն, որը դարձել է ТНТ-ի համար բովանդակության հիմնական մատակարարը: Այն այնպիսի նախագծեր է ստեղծել, ինչպիսիք են «Наша Russia»-ն, «Универ»-ը, «Интерны»-ը, «Танцы»-ն և այլն: 2011 թվականին ТНТ ալիքը գնել է Comedy Club Production-ի 75 տոկոսն ավելի քան 10 միլիարդ ռուբլիով:
2015 թվականի մարտին «Գազպրոմ-մեդիա»-ն միավորել է ТНТ-ն վերջերս «Պրոֆմեդիա» («Профмедиа») հոլդինգից գնված ալիքների հետ («Пятница», ТВ-3 և «2x2») միասնական ենթահոլդինգի մեջ, որն էլ գլխավորել է Ջանիբեկյանը: Անցած դեկտեմբերին սուբհոլդինգը ստացել է ևս մի եթերային ալիք՝ ТНТ4-ը: Իր եթերային հաճախականությունը դրան տվել է «2x2»-ը, որն այժմ տարածվում է մալուխային և արբանյակային օպերատորների ցանցի միջոցով:
Այժմ այդ ալիքները դիտում է երկրի յուրաքանչյուր չորրորդ երիտասարդ հեռուստադիտողը: Արթուր Ջանիբեկյանը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է փոխվում պրոդյուսերը, երբ նստում է հեռուստաալիքի ղեկավարի աթոռին, թե ինչն է մեծ հեռուստաալիքների համար համացանցից առավել մտահոգիչ և ում է ТНТ-ն տվել իր թանկարժեք դրամատիկական սերիալները:
- Եկեք սկսենք բավականին հաճախակի տրվող, բայց ակտուալ հարցով: Այժմ քննարկվում է օտարերկրյա ընկերությունների կողմից տեսածառայությունների սեփականության սահմանափակման նախագծի հարցը: Ի՞նչ եք կարծում՝ սպառնո՞ւմ է Ռուսաստան Netflix-ի գալը Ձեր բիզնեսին: Ձեր որոշ գործընկերներ Netflix-ի հնարավոր հայտնվելն ընկալում են որպես սեփական տեսածառայությունների զարգացման համար սպառնալիք:
- Բովանդակության տարածման քաղաքականության համար մեզ մոտ պատասխանատու է հոլդինգը: Ես՝ որպես մարդ, ով պատասխանատու է բովանդակության արտադրման համար, այդ վտանգները չեմ տեսնում: Բայց, ինչպես ասում էր «Նվագախմբի տղաները» լավ հայկական ֆիլմի հերոսը, «մուզիկանտ նիխտ պոլիտիկ»: Ահա, ես էլ այս պատմության մեջ «նիխտ պոլիտիկ» եմ: Եվ ժամանցային հեռուստաալիքների մեր ենթահոլդինգը շատ ճիշտ պատմություն է, մենք քաղաքականությունից դուրս ենք:
- Այդպես քիչ հարցեր են առաջանում պաշտոնյաների կողմից և քիչ վտանգնե՞ր:
- Այո, ես չեմ կարծում, որ քաղաքականությունը հետաքրքիր է: Մենք մտադրված չենք զբաղվում ինֆոթեյնմենթով, որովհետև մենք չհնացող ծրագրեր ենք ստեղծում: Գումարների ներդրման առումով՝ ինֆոթեյնմենթը բոլորովին արդյունավետ չէ: Դա մի ապրանք է, որի մեջ դու գումար ես ներդնում, սկսում ես հեռարձակել և որոշ էմպիրիկ շաբաթ անց այն փտում է, քանի որ կատակները կապված են եղել այդ պահին ակտուալ իրադարձությունների հետ:
- Հասկանում եմ: Նախ մեր հեռուստաալիքները պատմում են, որ Թուրքիայի նախագահը բռնակալ է և մեր թշնամին, իսկ մի քանի ամիս անց՝ որ Թուրքիայի նախագահը Ռուսաստանի լավագույն ընկերն է:
- Դա վերաբերում է ոչ միայն մեր պետական քաղաքականությանը, ցանկացած իրադարձության, օրինակ՝ աստղերի բաժանվելուն: Ինֆոթեյնմենթում հեռուստադիտողների հույզերը միշտ կապված են նրա հետ, թե ինչ է հենց հիմա տեղի ունենում իրական աշխարհում: Իսկ մեր ժամանցային ալիքների տնտեսությունը խիստ կապված է սերիալների և չհնացող շոուների կրկնությունների հետ: Դու մի անգամ ներդնում ես անում և մի քանի անգամ գումար աշխատում ցուցադրություններից: Եվ հեռուստադիտողները պատրաստ են սիրելի պատմությունները դիտել մի քանի անգամ:
Գլխավոր մարտահրավերը
- Բայց եթե նայենք ТНТ սուբհոլդինգի գլխավոր ալիքում կրկնությունների ռեյթինգները, ապա երևում է, որ կրկնությունները սկսել են ավելի վատ աշխատել: Ավելի քիչ հեռուստադիտող է երրորդ, չորրորդ անգամ դիտում «Универ»-ը կամ «Интерн»ը: Ինչո՞ւ:
- Դուք այժմ անդրադարձաք մեզ համար հիմնական հարցերից մեկին: Եվ գիտականորեն հիմնավորված պատասխան, թե ինչու են վատ աշխատում կրկնությունները, մենք չունենք: Վատ են աշխատում ոչ միայն կրկնությունները, վատ է աշխատում նաև կինոն: Կա վարկած, որ դա տեղի է ունենում վերջին երկու տարում բոլոր տեսածառայությունների շատ ուժեղ զարգացման պատճառով: Մարդիկ այժմ բազմաթիվ հնարավորություններ ունեն սերիալներ և շոուներ դիտելու եթերից դուրս: Բայց դա միայն վարկած է: Մեզ համար դա լուրջ մարտահրավեր է, որի ուղղությամբ մենք շատ ուշադիր աշխատում ենք:
- Եվ կոնկրետ ինչպե՞ս եք աշխատում:
- Մենք լուծման տարբերակներ ունենք, թե ինչպես փոխել ծրագրերի կազմակերպումը և մարքեթինգը, բայց այժմ ես պատրաստ չեմ մանրամասները պատմել:
- Այն, որ ТНТ սուբհոլդինգի հիմնական ալիքը տարվա սկզբից հեռուստադիտող է կորցնում, կապվա՞ծ է նրա հետ, որ կրկնությունները սկսել են ավելի վատ աշխատել: Եթե վերցնենք 2015 թվականի առաջին ինն ամիսը, ապա TNS-ի տվյալներով՝ ալիքը միջինն օրական դիտել է 14-44 տարեկան ռուսաստանցի հեռուստադիտողի 12,8 տոկոսը, այսինքն՝ այն թիրախային լսարանի, որի հետ կապերը դուք վաճառում եք գովազդատուներին: Այս տարվա նույն ժամանակահատվածի համար ТНТ-ի մասնաբաժինը եղել է 11,4 տոկոս:
-Այնքան էլ այդպես չէ, տարվա առաջին ութ ամսվա ընթացքում ТНТ-ի մասնաբաժինը նվազել է, բայց սեպտեմբեր-հոկտեմբերին մենք զգալի աճ ենք ցուցադրում նախորդ ամիսների համեմատ, այսինքն՝ սեպտեմբերին ընդհանուր առմամբ ցուցանիշը կազմել է 12,8 տոկոս:
- Բայց դա, միևնույն է, ավելի ցածր է, քան անցած տարվա սեպտեմբերին, երբ ձեր մասնաբաժինը 13,5 տոկոս էր:
-Նվազման հիմնական պատճառը հեռուստալսարանի հատվածայնացումն է: ТНТ-ն վերջինն է խոշոր ալիքներից, որի վրա ազդել է այդ պատմությունը: Ուժեղ, վառ բրենդի շնորհիվ մենք երկար դիմանում էինք, բայց գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել. մարդիկ ավելի շատ են նայում որոշակի հետաքրքրություններով մարդկանց խմբերի համար ստեղծված ալիքներ: Տասը տարի առաջ Ռուսաստանում 20-30 հեռուստաալիք կար, այժմ դրանք 441-ն են: Այդ պատճառով մենք որոշեցինք գլխավորել գործընթացը և ստեղծեցինք նմանատիպ ТНТ4 ալիքը, որով ցուցադրում ենք ТНТ-ի պոպուլյար բովանդակության կրկնությունները: Ես գիտեմ, որ շատերն ասում են, որ ТНТ4-ը խլում է ТНТ-ի լսարանը: Բայց ТНТ4-ի լսարանի մասնաբաժինն այժմ մոտ 2 տոկոս է: Մեր հաշվարկների համաձայն՝ միայն 1 տոկոսն է ձևավորվել ТНТ-ի հանդիսատեսի անցնելու հաշվին, մնացածը մենք գրավել ենք մրցակից ալիքներից: Այսինքն՝ լսարանի հետ կապերի բացարձակ թվով մենք հաղթել ենք:
- Բայց ТНТ4-ի յուրաքանչյուր հեռուստադիտողի վրա դուք ավելի քիչ եք աշխատում, քան ТНТ-ի հեռուստադիտողի վրա: Ֆինանսական օգուտն այնքան էլ ակնհայտ չէ:
- Այո, այժմ այդպես է: Բայց ես վստահ եմ, որ մեր կոմերցիոն ծառայությունների և նման ալիքների նկատմամբ միասնական մեգավաճառողի նոր քաղաքականության շնորհիվ մենք նոր տարվա ընթացքում կբարձրացնենք ТНТ4-ի հեռուստադիտողի հետ կապի (միջին) արժեքը:
Ինչպես և ինչի վրա աշխատել
- Քանի որ մենք խոսեցինք ենթահոլդինգի ալիքների միջև հատումների մասին, չէի՞ք կարող նկարագրել ժամանցային ալիքների Ձեր պորտֆելը՝ բացատրելով, թե ինչով են դրանք իրարից տարբերվում:
-Ենթահոլդինգի հիմնական ալիքը ТНТ-ն է, երիտասարդ, սուր և հումորային հեռուստաալիք, որ գոյություն ունի 1997 թվականից: «Пятница»-ն հեռուստատեսային ուղեցույց է, ճանապարհորդությունների, հաճույքների և կյանքի համերի մասին ալիք: ТВ-3-ն իր բովանդակությունում առեղծվածից անցել է գաղտնիքի և այժմ ընդլայնվում է դեպի, այսպես կոչված, լրացուցիչ իրականություն, այսինքն՝ ալիքը պատմելու է պատմությունների մասին, որոնք տեղի են ունենում սովորական իրականության սահմաններից դուրս, պատմություններ մեր երևակայությունների մասին: Ալիքը, իմիջիայլոց, աստիճանաբար սկսում է աշխատել ավելի երիտասարդ թիրախային լսարանի հետ, նույնի, ինչ ունի ТНТ-ն և ТНТ4-ը՝ 14-44 տարեկան, այլ ոչ 25-59 տարեկան, ինչպես մինչ այժմ եղել է ТВ-3-ի դեպքում: «2x2» ալիքը, որն այժմ աշխատում է 11-34 տարեկան հեռուստադիտողի հետ, նույնպես կշարժվի դեպի 14-44 տարեկան հեռուստալսարան: Քանի որ այդ լսարանը՝ 14-44 տարեկան, գովազդատուների մոտ ամենապահանջվածն է: Դա չի նշանակում, որ մենք վաղը հայտարարելու ենք նույն ТВ-3-ի կամ «2x2»-ի թիրախային լսարանի փոփոխության մասին, դա դեռ ուշադրության աստիճանական փոփոխություն է բովանդակության արտադրության ժամանակ: Այսինքն՝ «2x2»-ը լինելու է ողջ ենթահոլդինգի համար այդ ընդհանուր լսարանի ստորին սահմանը, իսկ ТВ-3-ը՝ վերին սահմանը: ТНТ-ի լսարանի հիմնական միջուկը մնում է 18-30 տարեկան հեռուստադիտողը, «Пятница»-ինը՝ 25-35 տարեկան:
Մեզ մոտ անգամ հայտնվել է գովազդատուների համար հատուկ բրենդ՝ «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսության» ժամանցային ալիքների դաշինք»: Այսպես, այդ դաշինքը 2017 թվականին, մեր կանխատեսումների համաձայն, գովազդատուներին կտրամադրի երկրի 14-44 տարեկան հեռուստադիտողի 25 տոկոսի հասանելիությունը:
- Որո՞նք են ձեր ալիքների ֆինանսական ցուցանիշները:
-Մենք չենք բացահայտում առանձին ալիքների ֆինանսական ցուցանիշները: Ընդհանուր «Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսության» եկամուտն աճել է 2,6 տոկոսով՝ հասնելով 31,9 միլիարդ ռուբլու: Ընդ որում՝ հիշեցնեմ, որ հեռուստատեսային գովազդի ողջ շուկան, Ռուսաստանի հաղորդակցական գործակալությունների ասոցիացիայի տվյալներով, 14 տոկոսի անկում է գրանցել: Այս տարվա առաջին կեսին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ մեր համատեղ եկամուտներն աճել են 14 տոկոսով, իսկ գովազդային եկամուտը՝ 18 տոկոսով: Այնպես որ գովազդային եկամտի աճով մենք կրկին առաջատար ենք շուկայում: Բացարձակ թվերով ամենաշատ աճը գրանցել է ТНТ-ն, իսկ տոկոսային հարաբերությամբ ամենաարագն աճում է ТНТ4-ը:
- Իսկ ինչպե՞ս է փոխվում այդ բիզնեսի շահութաբերությունը: Ինչքանո՞վ եք դուք կրճատել ծախսերը ճգնաժամի պատճառով: 2014 թվականի վերջին ТНТ-ի նախկին գլխավոր տնօրենը հայտնել էր սերիալների և շոուների արտադրողներին 20 տոկոսով բովանդակության վրա հեռուստաալիքի ծախսերի կրճատման մասին:
-Ես կասեի, որ ի վերջո մենք նախկին մակարդակի վրա թողեցինք մեր գլխավոր նախագծերի ծախսերը: Օպտիմալացրինք ամեն ինչ՝ բացի հիմնական բովանդակության և մարքեթինգի ներդրումներից: ТНТ-ի ծրագրերի ընդհանուր արժեքն այժմ նվազում է, քանի որ մենք այժմ ցույց չենք տալիս փորձարարական և թանկ ձևաչափեր, ինչպիսիք են դրամատիկական սերիալները: Բայց ամեն դեպքում խիստ տնտեսման մասին խոսք չի գնում: Այժմ մեր եկամուտներն աճում են, համաչափ կերպով ավելանում են նաև բովանդակության ծախսերը:
- Հոլդինգը, դրա բաժնետերերը, կարծում եմ, կցանկանային վերադառնալ ճգնաժամից առաջ առկա շահութաբերության մակարդակին, որպեսզի ծախսերը չաճեին նույն տեմպերով, ինչ եկամուտը:
-Ես նման խոսակցություններ չեմ լսում: Ենթահոլդինգը զարգացման ռազմավարություն ունի մինչև 2021 թվականը: Դրա տրամաբանությունն այն է, որ մենք մշտապես ներդրում ենք անում բովանդակության մեջ, որպեսզի շարունակենք աճ գրանցել լսարանի և եկամուտների առումով: Մենք խնդիր չունենք առավելագույնն աշխատել հենց հիմա և միայն հիմա, մենք ցանկանում ենք մշտապես զարգանալ և մշտապես եկամուտ ստանալ:
-Ինձ պատմել են, որ մեծահասակ լսարանի համար դրամատիկական սերիալներից հրաժարվելը կապված է ոչ միայն ցանկության հետ՝ նախկին մակարդակի հասցնել ТНТ-ի շահութաբերությունը՝ արտադրական բյուջեների տեսանկյունից: Փորձարկումն անհաջող է համարվել, քանի որ նման սերիալները, այսպես ասած, «լղոզում են» ալիքի լսարանը:
- Ահա, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: 2014 թվականի սկզբին մենք որոշում կայացրինք ընդլայնել ТНТ-ի լսարանը, նոր հեռուստադիտողներ գրավել: Դրա համար հարկավոր են եղել նոր ձևաչափերով ծրագրեր: Այդպես առաջացան «Танцы»-ն, «Чернобыль», «Сладкая жизнь», «Измены» սերիալները և այլն: Իսկ այնուհետև տնտեսությունը և ապա գովազդային շուկան կտրուկ անկում ապրեցին: Թանկ փորձարարական նախագծեր թողարկելու իմաստ այլևս չկար: Զգացողություն առաջացավ, որ ահա պատերազմ է, ծանր ավիացիան արդեն թռել է, իսկ հետևազորը մնացել է տեղում և ոչ մի տեղ չի գնացել: Փոխարենը սկսեցին տեղի ունենալ տարօրինակ երևույթներ ТНТ-ի լսարանի հետ: Այսինքն՝ մենք 10 տարի լսարանին սնում էինք հասկանալի, սովորական դարձած սնունդով, իսկ այնուհետև փոխեցինք մենյուի գլխավոր բաղադրիչները: Մեր հավատարիմ հեռուստադիտողը դադարեց հասկանալ, թե մենք ինչ ենք նրանց ցույց տալիս: Իսկ նոր մարդիկ, որոնց մենք գրավեցինք մեծահասակների նախագծերով, մեր բովանդակությունից ակնհայտորեն չէին բավարարվում, նրանց մենք բավականաչափ չէինք տալիս: Այդ պատճառով մենք կրկին տալիս ենք այն, ինչ միշտ ունեինք, և մենք ունենք մեր մեծ հավատարիմ լսարանը:
Մեծացած հեռուստադիտողները
- Բայց չէ՞ որ 10 տարվա ընթացքում ձեր հավատարիմ հեռուստադիտողը փոխվել է, նրանք մեծացել են, նրանք այժմ ընտանիք ու երեխաներ ունեն:
-Հարցը տարիքը չէ: Comedy Club-ի և «Измены»-ի հեռուստադիտողը գուցեև նույն տարիքի է, բայց տարբեր է: Նրանք տարբեր են: Ես անգամ չեմ ուզում ձևակերպել այդ նրբությունները: Իմ գլխում հստակ է՝ պետք է վերադառնալ հին լսարանին: Վերջ:
-Այսինքն, «կարճ ասած, ես այդպես եմ զգո՞ւմ»:
- Ես չէի ցանկանա, որ այստեղ ընդհանրապես առաջանար «ես» բառը: Այն տրամաբանական չի եղել համակարգում, որտեղ աշխատում էր Comedy Club Production-ը: Եվ դա տրամաբանական չէ նաև այստեղ: Ես, լինելով սիգարով և կոստյումի գրպանում թաշկինակ կրող մարդ, զգում եմ, որ ամեն ինչ ղեկավարում է թիմը: Ոչ մեկ անձամբ չի կարող որոշումներ կայացնել, հատկապես այնպիսի դժվար հարցերում, ինչպես հեռուստաալիքն է կամ հեռուստաալիքի քաղաքականությունը: Հին ձևին վերադառնալու անհրաժեշտությունը զգում էր ողջ թիմը՝ սկսած ալիքի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Դուլերայնից մինչև ТНТ-ի բոլոր պրոդյուսերները:
- Այդ որոշումը, ինչպես ես եմ հասկանում, կայացվել է դեռ գարնան վերջին: Բայց վերջերս դուք ցույց եք տվել «Ольга»-ն, որը նոր իմաստներով հենց այդ փորձարարությունների արտադրանքն է:
-Ոչ, ինչ եք ասում: «Олга»-ն դասական ТНТ է, երիտասարդ, ծիծաղելի և սուր: Եվ սերիալը հիանալի արդյունք է ցույց տվել, դրա մասնաբաժինը 23,9 տոկոս է: Իսկ հոկտեմբերի 10-ին մեզ մոտ սկսվել է «Универ»-ի նոր եթերաշրջանը և ցույց է տվել 22 տոկոս մասնաբաժին: Սերիալի համար, որն արդեն վաղուց է եթերում, դա շատ լավ արդյունք է: Արդեն ճանաչելի ձևաչափերին վերադարձն աշխատում է. մեր հեռուստադիտողները կրկին սկսում են մեզ ավելի շատ սիրել:
-Եվ, այնուամենայնիվ, ТНТ-ի հեռուստադիտողը զգալիորեն մեծացել է: Ինչպես ես հասկանում եմ, Comedy Club-ի միջին տարիքը 36 տարեկանն է: Այնուհետև մեզ բոլորիս ժողովրդագրական անդունդ է սպասվում: Եվ այդ խնդիրն ակնհայտ է. գովազդատուները մեզ մոտ հենց երիտասարդության հետ կապեր են գնում:
-Նման ռիսկեր կան: Մենք դրանց ուշադիր հետևում ենք: Թե ինչպես մեր վրա կանդրադառնա ժողովրդագրական անդունդը, դժվար է ասել: Մեզ մոտ նոր երիտասարդ հեռուստադիտողներ են գալիս:
- Ինչո՞ւ է այդ դեպքում միջին տարիքը գնում դեպի ավելի բարձր տարիք:
- Դա կապված է ժողովրդագրական հանգամանքների հետ: Մենք ինչպես ստեղծում էինք բովանդակություն մեր միջուկի համար, այնպես էլ շարունակում ենք դա անել: Մենք կարողանում ենք «այդ կետին խփել» և կշարունակենք: Եվ պետք է հաշվի առնել ոչ միայն ТНТ-ի, այլև ТНТ4-ի լսարանը, ինչպես նաև այն հեռուստադիտողներին, որոնց մենք ձեռք ենք բերում համացանցի շնորհիվ: Մեր սերիալները և շոուներն այժմ համացանցում ամսական հարյուր միլիոնավոր դիտումներ են ունենում:
- Դուք շատ փորձարկումներ եք անում համացանցի հետ: Մեկ տեղադրում եք սերիալները դրանց եթեր դուրս գալուց անմիջապես հետո, մեկ հրաժարվում եք այդ քաղաքականությունից, մեկ կրկին վերադառնում եք: Ի՞նչ եզրակացության եք արդյունքում եկել՝ օգտատերերի համար թարմ դրվագների հասանելիությունը նվազեցնո՞ւմ է եթերի վարկանիշները:
-Մեծ հաշվով, հեռուստատեսությունն, իհարկե, մի օր կորցնելու է լսարանի մի մասին հօգուտ համացանցի: Բայց այժմ դա այդքան էլ կոնցեպտուալ խնդիր չէ: Մենք շատ ավելին կորցնում ենք թեմատիկ ալիքների պատճառով: Մի փոքր էլ, և այդ ալիքները մեզանից կխլեն բոլոր հեռուստադիտողների 20 տոկոսին: Մեր՝ մեծ եթերային ալիքների բախտը բերել է, որ թեմատիկ ալիքները հարյուրավոր են, դրանք դժվար են չափվում, դրանք դեռ շատ լավ չեն վաճառվում և այդ պատճառով այդքան շատ գումար չեն վաստակում: Բայց մեզ համար այդ գնացած հեռուստադիտողները մեծ ֆինանսական կորուստներ են: Այդ պատճառով այդքան կարևոր է, որ մենք ինքներս ամրապնդենք մեր դիրքերը թեմատիկ հեռուստատեսության դաշտում և սովորենք այն լավ վաճառել: Պետք է ամեն ինչ ինքներս անենք, ամեն ինչ տանել տուն, որ ամեն ինչ սեփականը լինի:
-Ի՞նչ է տեղի ունենալու թանկ դրամատիկական սերիալների հետ, որոնք փորձարկումների շրջանակներում նկարահանվել են ТНТ-ի համար: Դուք դրանք դարակներն եք դնելու և ծախսերը դո՞ւրս եք գրելու:
- Ոչ, Մենք փոխանցում ենք դրանք ТВ-3-ին: Ոչ բոլորը, իհարկե, նրանք, որոնք կհամապատասխանեն կոնցեպտով ТВ-3 հեռուստաալիքին: Կնայենք, թե ինչպես դրանք կընդունի հեռուստադիտողը, մի մասը կթողնենք եթերում, մի մասն ավարտին կհասցնենք: ТВ-3-ով կհեռարձակվի Gogol-ը, որ նկարահանել է Ալեքսանդր Ցեկալոյի «Среда»-ն, «Չեռնոբիլ»-ի շարունակությունը: Ընդհանուր՝ 4-5 նման մեգահաղորդումներ, որոնք նախկինում ТВ-3-ը երբեք չի ունեցել, և նրանք չէին կարող իրենց թույլ տալ: Դրանք շատ որակյալ նախագծեր են, որոնք ТВ-3-ին աճի անհրաժեշտ խթանը կտան:
Ես երբեք չեմ համարել հայտնի դերասանների մասնակցությունն այս կամ այն նախագծին ինչ-որ շատ կարևոր բան, բայց սովորական հեռուստադիտողի համար դա մեծ բան է: Հատկապես, եթե մենք պետք է ընդլայնենք այդ նույն ТВ-3-ի լսարանը: Մեր կողմից ներգրավված դերասանները կգրավեն նախագծերի նկատմամբ ուշադրությունը: Օրինակ՝ Gogol-ում նկարահանվում է Օլեգ Մենշիկովը:
- Սպասվո՞ւմ են կտրուկ փոփոխություններ «Пятница»-ին:
-«Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստաալիքի» տեսանկյունից՝ ամենաքիչ աշխատանքը պետք է տարվի «Пятница» հեռուստաալիքի հետ: Նրանց լսարանն աճում է, եկամուտներն ամենից արագն են աճում, նրանց հովանավորները երջանիկ են: «Пятница»-ի գլխավոր տնօրեն Կոլյա Կարտոզիան ամենահիանալին է և հանճարեղը: «Пятница»-ի հիմանակն արժեքը Կարտոզիայի խելքն է: Այնպիսի մարդկանց, ինչպիսին Կոլյան է, հարկավոր է փայփայել և նրանց համար ճիշտ պայմաններ ստեղծել: Դա ամենակարևորն է՝ ստեղծել ճիշտ պայմաններ: Մեր արտադրական ընկերությունների՝ Good Story media-ի և Comedy Club Production-ի պրոդյուսերների հետ աշխատանքում մենք նույն սկզբունքն ունենք:
Յուրայինները յուրայինների մեջ
-«Գազպրոմ-մեդիա ժամանցային հեռուստատեսությունը» տարբերվում է նրանով, որ բովանդակություն է գնում նախևառաջ սեփական ստուդիաներից: Դուք գործընկերների հետ հիմնել եք Comedy Club Production-ը, իսկ այն բանից հետո, երբ «Գազպրոմ-մեդիա»-ն այն գնեց, անցաք աշխատանքի այդ հոլդինգում: Երկու տարի առաջ հոլդինգը գնել է Good Story media-ն: Այդկերպ հոլդինգը երաշխավորել է, որ այդ թիմերը կաշխատեն միայն իր համար: Բայց չի՞ նվազում սեփական ստուդիաների մոտ խթանը, չէ՞ որ պատվերները երաշխավորված են:
-Նրանք երաշխավորված պատվերներ ունեն, բայց ոչ երաշխավորված վճարումներ. նրանց եկամուտներն ուղղակիորեն կապված են իրենց արտադրանքների ռեյթինգների հետ: Դա աշխատում է ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով: Փոխարենը մեր պրոդյուսերները հնարավորություն ունեն ազդելու արտադրանքի հետ կապված ալիքի քաղաքականության և դրա առաջխաղացման վրա: Good Story media-ի պրոդյուսերներ Անտոն Շչյուկինը, Անտոն Զայցևը և Արտյոմ Լոգինովը ТНТ-ի թիմի հետ քննարկել են «Олга»-ի պրոմոտեսահոլովակները, սերիալի առաջխաղացումը: Այդ պատճառով նախագիծը հաջողություն է գրանցել՝ դարձել է ТНТ-ի լսարանի առումով տարվա ամենահաջող սերիալը: Թիմը շատ կարևոր է, այն պետք է միայն ճիշտ համակարգել։
Եվ բացի Comedy Club Production-ից և Good Story media-ից՝ մենք այժմ «Пятница»-ի սեփական ստուդիան ունենք: Նախկինում հեռուստաալիքը բովանդակություն էր գնում նախևառաջ արտաքին արտադրողներից: Իսկ այժմ նախագծերի մեկ երրորդից ավելին, որ հեռարձակվում է «Пятница»-ի եթերով, ստեղծվում է ներքին փրոդաքշնի կողմից՝ «Ревизорро»-ն, «Магаззино»-ն, «Хэлоу, Раша!»-ն և «Приманка»-ն:
- Դա ինչ-որ կերպ կապվա՞ծ է նրա հետ, որ «Пятница»-ն շատ նախագծեր էր գնում ուկրաինական ալիքներից, իսկ այժմ դա քաղաքական ռիսկեր է պարունակում:
- Ոչ, այստեղ Ուկրաինան կապ չունի: Կարող էին արտադրել Իրկուտսկում, և արդյունքը նույնը կլիներ: Պարզապես մեզ պետք չեն արտաքին ռիսկեր: Ինչպես ես արդեն ասացի, ամեն ինչ սեփականը, ամեն ինչ՝ տուն: Այսպես մենք վերահսկում ենք բովանդակության զարգացումը, բոլոր կրկնությունները, թիմերը: Մենք չենք ցանկանում այնպես, ինչպես երբեմն լինում է գործընկերների մոտ. ТНТ-ն զբաղվում է մի նախագծի առաջխաղացմամբ, իսկ այն այնուհետև հեռանում է և մեկ այլ ալիքի է սնում:
- Ստացվում է՝ սեփական արտադրող ընկերություններ ունենալը միայն դրական կողմեր ունի և ոչ մի ռի՞սկ:
- Ռիսկերը շատ են: Դրանք բոլորը կապված են մարդկային գործոնի հետ: Պրոդյուսերները հույզեր են արտադրում, հարկավոր է, որ նրանք իրենք ստանան ճիշտ հույզեր: Բայց դա իմ մոտեցումն է: Մեդիամենեջերների մոտ, որոնք եկել են կապի և գովազդի ոլորտից, դա կարող է բոլորովին այլ կերպ լինել: Ես փրոդաքշնից եմ, ինձ համար ամեն ինչ հիմնված է պայմաններ ստեղծելու, բոլոր պայմանավորվածությունները կատարելու վրա: Այդ պատճառով ես անձամբ շփվում եմ մեզ համար բովանդակություն ստեղծող բոլոր պրոդյուսերների հետ: Այնպես, ինչպես ես միշտ շփվել եմ Գարիկ Մարտիրոսյանի և Սեմյոն Սլեպակովի հետ: Եթե պրոդյուսերի հետ չշփվեմ հին ընկերոջ նման՝ ոչինչ չի ստացվի: Ցավոք, ամենամեծ ռիսկը մարդկային գործոնից կախվածությունն է: Երջանկություն է, որ հոլդինգի ղեկավարությունը դա հասկանում է և ակտիվ ողջունում:
-Իսկ ի՞նչ է նշանակում՝ ակտիվ ողջունում է:
- Պետք չէ ամբողջապես ստեղծագործող մարդուն մտցնել կորպորատիվ շրջանակի մեջ: Ցանկացած թղթային-ֆինանսական և այլ չափորոշիչներ պետք է լինեն ոչ թե ստեղծագործելուց առաջ, ինչպես դա սովորաբար արվում է կորպորացիաներում, այլ լինեն ստեղծագործելու հաջորդ քայլում:
- Եթե դուք այդքան հիանալի սեփական թիմեր ունեք, ինչպե՞ս ստացվեց, որ ТВ3-ում լսարան գրավելու համար ամենագլխավոր նախագծերից մեկը նկարահանել է Ալեքսանդր Ցեկալոն:
- Դա միայն մի նախագիծ է: Այդպես է ստացվել: Միտքն առաջացավ Ցեկալոյի մոտ, նա եկավ Միշինի մոտ, և բոլորով սկսեցին այն մշակել: Նախագիծը միայն «Среда»-ն չի անում, այլ մեր պրոդյուսերներ Եվգենի Նիկիշովի և Վալերի Ֆյոդորովիչի հետ: Ես խոնարհվում եմ Ցեկալոյի առաջ, նա հիանալի և մեծ պրոդյուսեր է, բայց առանց ТНТ-ի թիմի՝ նախագիծն այդպիսին չէր ստացվի:
- Եթե ձեր հավատամքը թիմին պաշտպանելն է, ինչպե՞ս ստացվեց, որ ենթահոլդինգը մի քանի ամսվա ընթացքում կորցրեց ալիքների անմիջապես երեք գլխավոր տնօրեններին: Միշինը հեռացավ ТНТ-ից, Դարյա Ֆիալկոն հեռացավ ТВ-3-ից, Լև Մակարովը՝ «2x2»-ից: Ընդ որում՝ Ֆիալկոն և Մակարովը գնացել են մրցակիցների մոտ և այժմ ղեկավարում են «СТСмедиа» հոլդինգի ժամանցային ալիքները:
- Հեռուստատեսային աշխարհը շատ նեղ է: Ամենատարբեր պատճառներով ստեղծագործ մարդիկ հաճախ փոխում են հարթակը: Դրան պետք է միշտ պատրաստ լինել: Մենք ներսում փոխարինողներ ենք մեծացրել: Ե՛վ ТВ-3-ում, և՛ «2x2»-ում նոր մենեջերները մեր կողմից պատրաստված մարդիկ են, շատ կրեատիվ և տաղանդավոր:
Բարիկադների մյուս կողմում
- Ինչպես երևում է՝ հեռուստաալիքների կառավարման բոլոր հիմնական սկզբունքները դուք բերել եք պրոդյուսերական և շոու բիզնեսից: Ի՞նչն էիք ստիպված փոխել, երբ հայտնվեցիք բարիկադների մյուս կողմում՝ բովանդակություն արտադրողի փոխարեն դարձաք դրա պատվիրատուն:
- Դա ունի իր առանձնահատկությունը: Ալիքի պրոդյուսերը և ղեկավարը սկզբունքորեն տարբեր մասնագիտություններ են: Պրոդյուսերը չի կարող հասկանալ՝ ինչ մարտահրավերներ են կանգնած ալիքը ղեկավարող մարդու առաջ: Պրոդյուսերը վարպետ է, մաեստրո, նա մի նպատակ ունի՝ պատրաստել գեղեցիկ արտադրանք, արվեստի գործ: Ալիքը պետք է հետևի արտադրության շահութաբերությանը, առաջխաղացմանը, ծրագրերի ժամանակացույցին, կրկնությունների հնարավորություններին և այլն: Եվ այդ ամենն անհրաժեշտ է անմիջապես ձևակերպել նախագծի պլանավորման փուլում և դա մտցնել պրոդյուսերի գլուխը:
Իսկ լինում է, որ պրոդյուսերները խուլիգանություն են անում, նրանց հետաքրքիր չէ շուկան և ալիքը, նրանք իրենց հավակնություններն ունեն: Մենք հաճախ պրոդյուսերների հետ զրույցներ ենք ունենում, թե ինչպես նրանք փոքր-ինչ հեռանան հավերժությունից և կապվեն ակտուալության և ալիքի հաղորդման համար նախանշված ժամանակի հետ: Եվ այդպես ալիքի ղեկավարը պրոդյուսերին տանում է ճիշտ ուղղությամբ: Կամ ինչպես կյոռլինգում է, հարթեցնում է սառույցը պրոդյուսերի համար, որպեսզի «մական»-սերիալը գնա ոչ թե ձախ, կամ աջ, այլ հենց թիրախի ուղղությամբ:
Կան ալիքի կառավարման հարցեր, որոնցում ես այդքան էլ լավ չէի, նույն մարքեթինգը, օրինակ: Հիմա վերականգնում եմ բացթողածը:
- Կա՞ն ինչ-որ հիասթափություններ, պարզապես մարդկային:
- Փրոդաքշնն ավելի հետաքրքիր է: Դժվար է ասել՝ ինչու: Գուցե ես դեռ համը չեմ զգացել: Պետք է պայքարել, որ քո ալիքի մասնաբաժինն ավելին լինի, քան մրցակցի մոտ, դա գրեթե նույնն է, ինչ պարզել, թե որ ցուցասրահն է ավելի լավը: Ե՛վ մեկում, և՛ մյուսում շարքով նկարներ են կախված: Ինչպե՞ս հաշվել: Կան նկարներ, որոնք ընդհանրապես չի կարելի համեմատել մյուսների հետ…
- Ես ավելի ու ավելի հաճախ եմ լսում, որ վերջին երկու տարիներին մեր հեռուստատեսությունում չկան վառ հաջողված նոր ծրագրեր: Այնպիսիք, որոնց մասին կխոսեին բառացիորեն բոլորը: Վերջինը, ինձ թվում է, «Առաջին ալիքի» «Голос»-ն էր: Դուք կհամաձայնե՞ք դրա հետ, թե՞ դա չափազանց խիստ պնդում է:
- Շատ խոսում էին նաև մեր «Танцы» նախագծի մասին, օրինակ: Եթե դուք կարծում եք, որ դա կարող է ինչ-որ կերպ կապված լինել տնտեսական ճգնաժամի հետ, դա այդպես չէ: Ստեղծողի համար տնտեսական հանգամանքները կարևոր չեն: Տաղանդավոր մարդը, ով ինչ-որ բան է ստեղծում, պետք է ապահովված մարդ լինի: Եվ մյուս թեզը՝ ոչինչ չի խանգարում նրանց գլուխգործոցներ ստեղծել, երբ բոլորովին աղքատ են: Այժմ պարզապես նման շրջան է հեռուստատեսությունում: Փողերի հետ դա կապված չէ: Վաղը ևս մեկը հիանալի պատմություն կհորինի, և այնուհետ դրանից կստացվեն հազարավոր այլ արտադրանքներ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 13:38 • 05/05 «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) «Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է Երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է հրապարակման մեջ:
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 13:38 • 05/05 «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) «Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է Երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է հրապարակման մեջ:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
16:02 • 05.05.24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
21:35 • 05.05.24 Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում