Դեռ վաղ է ավտոբուսի վթարից 4 տուժածներին ՀՀ տեղափոխելու մասին մտածելը. Ա. Հայթայան
ՌԴ-ում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 4-ից, որ մնացել էին Ռուսաստանի Դաշնությունում, 2-ը տեղափոխվել են այլ` Բեսլանի բազմապրոֆիլային հիվանդանոց:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անահիտ Հայթայանը:
Հարցին, թե երբ են տուժածները տեղափոխվելու Երևան, վերջինս ասաց. «Դեռ շուտ է»:
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում ՌԴ Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում վթարվել է Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 5, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 27 մարդ։ Ավտոբուսում եղել է 52 ուղևոր։










