Էրդողանը զգուշացրել է եզդիներին «սխալ խաղերի մեջ չմտնել» և սխալմամբ նրանց քրիստոնյա անվանել

11:08 • 18.10.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի տարածքում գտնվող եզդիները «սխալ խաղերի» մեջ են ներգրավվել։ Նա զգուշացումներ է հղել նրանց` կոչ անելով «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ չհամագործակցել: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:



«Եզդինե՛ր: Տեսեք, հանկարծ ահաբեկիչների հետ համագործակցության մեջ չմտնե՛ք: Մենք բացեցինք մեր դռները ձեր առաջ: Չասացինք` «քրիստոնյա է», խտրականություն չդրսևորեցինք, բացեցինք մեր դուռը: Սակայն այս պահին դուք սխալ խաղերի մեջ եք մտնում: Այս սխալ խաղերը ձեզ օգուտ չեն բերի, այս ամենը ձեզ վնաս կբերի, սա այստեղից եմ ասում», - հայտարարել է Էրդողանը:

Այս հայտարարություններից հետո «Ջումհուրիյեթի» թուրք լրագրող Թայֆուն Աթայը, անդրադառնալով Էրդողանի ելույթին, փորձել է ուղղել նախագահին։ 

«Հարգելի՛ նախագահ, եզդիները քրիստոնյա չեն: Եզդիականությունը զրադաշտականություն է ներառում և դրա հետ մեկտեղ իսլամից, քրիստոնեությունից, մանիքեականությունից ու այլ հին կրոններից ազդեցություն կրած դավանանք է»,- գրել է լրագրողը:

 

Էրդողանը զգուշացրել է եզդիներին «սխալ խաղերի մեջ չմտնել» և սխալմամբ նրանց քրիստոնյա անվանել