Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Երեկ` հոկտեմբերի 18-ին, Վանաձորի ծննդատանը ծննդկան է մահացել` Վանաձորին մերձակա Գուգարք գյուղի բնակչուհի 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը:
Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը Tert.am–ին հայտնեց, որ կինը երեխա չուներ` առաջին ծննդաբերությունն էր:
«Էն ա` առաջին երեխան էր, ծննդաբերել է, արնահոսել»,- միայն այսքանը տեղեկացրեց գյուղապետը:
Նշենք, որ երեխան ծնվել է առողջ:
Լոռիում ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան գործով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Լոռու մարզպետարանի առողջապահության վարչության պետ Սամվել Լամբարյանը:
«Դատաբժշկական փորձաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»,- ասաց Սամվել Լամբարյանը` ի պատասխան հարցի, թե փորձաքննությունն ինչ նպատակով է նշանակված:










