Չինուհին որոշում է ընդհատել իր հղիությունը` եղբոր կյանքը փրկելու համար

19:34 • 21.10.16

Դեռ չծնված երեխայի կամ եղբոր կյանքը փրկելու ընտրության առջև կանգնելիս ոչ ոք չգիտի, թե ինչպես կվարվի: Այս մասին գրում է Oddity Central-ը և ներկայացնում չինացի կնոջ պատմությունը, որը տարածվել էր առցանց մամուլում և հուզել միլիոնավոր մարդկանց:

Չինաստանի Հանչժոու քաղաքի  24-ամյա բնակչուհի Լի Յանգն արդեն գտնվում էր հղիության 3-րդ ամսում, երբ տեղեկացավ, որ եղբայրը` 29-ամյա Յուն Յանգը, կարող է մահանալ, եթե նրան ոսկրածուծի փոխպատվաստում չարվի: Չնացու մոտ լիմֆոմա է ախտորոշվել 2015-ի սեպտեմբերին, որից հետո նաև քիմիոթերապիայի 5 կուրս է անցել, 18 անգամ ճառագայթում է ստացել:

Բուժումը հաջող էր ընթանում, սակայն այս տարվա հուլիսին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդությունը կրկնվում է: Բժիշկները հայտնել էին, որ միակ ողջ մնալու հնարավորությունը հեմոպոետիկ ցողունային բջիջների փոխպատվաստումն է, և որ իր քույրը կատարյալ դոնոր կարող է լինել: 

Դժվարությամբ տղամարդը հայտնում է այդ լուրն իր կրտսեր քրոջը, որը հղի էր: Այդ քայլին նա գնում է իր սեփական 7 տարեկան դստեր և կնոջ մասին մտածելով:

Բժիշկները չինուհուն տեղեկացնում են, որ հղիության ընթացքում դոնոր հանդիսանալը կարող է բացասական ազդել պտղի վրա, և որ նա պետք է ընտրություն անի:

 

 

Չինուհին որոշում է ընդհատել իր հղիությունը` եղբոր կյանքը փրկելու համար