Անթալիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)

11:10 • 25.10.16

Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտակայքում այսօր տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով կան վիրավորներ, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքը: 


Դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատներ և շտապօգնության մեքենաներ:  


Ինչպես ավելի վաղ հաղորդվել է՝ վնասվել են շրջակայքում գտնվող շենքերն ու մեքենաները: Դեպքի վայրում գտնվող մի մեքենա ամբողջությամբ այրվել է:


Ենթադրվում է, որ պայթյունը որոտացել է հենց այդ մեքենայից, որը լցված է եղել պայթուցիկներով:


Դեռևս որևէ ահաբեկչական կառույց չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: