Կիևում գործազուրկ կնոջից 1 մլն դոլար են գողացել

16:11 • 25.10.16

Կիևի 55-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ անհայտ անձինք, մտնելով իր բնակարան, տարել են 300.000 եվրո և 750.000 ԱՄՆ դոլար գումար: 


Այս մասին գրում է korrespondent.net կայքը՝ հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանությունում աղբյուրին:


Գործազուրկ կինը հայտնել է, որ երկու անհայտ անձինք կարողացել են ներթափանցել իր բնակարան՝ նախապես ձեռք բերելով բանալին:


Գործազուրկ տիկնոջ ազգանունը, սակայն, համընկնում է Կիևում գործող հայտնի «Սանա Խանտ» խանութի տիրուհու ազգանվան հետ: