Թուրքիայի 59 նահանգներում միաժամանակ փոխել են ոստիկանապետերին
Թուրքիայում միաժամանակ փոխվել են 59 նահանգների ոստիկանապետերը, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նոր ոստիկանապետեր ունեն Իզմիրի, Ադանայի, Անթալիայի, Զոնգուլդակի, Արդվինի, Օրդուի, Էսքիշեհիրի, Քյութահյայի, Մուշի, Մարդինի, Ադըյամանի, Իգդիրի և մի շարք այլ նահանգներ:
Գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո երկրում սկիզբ առած կադրային փոփոխություններն ու զտումները, ինչպես նաև ձերբակալությունները կշարունակվեն նաև առաջիկա ամիսներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










