Օպտիմալացումը վաղուց նախապատրաստում էինք, բայց վարչապետի հանձնարարականից հետո պետք է արագացնենք. Ռադիկ Մարտիրոսյան
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո իրենք նախապատրաստվում են օպտիմալացման գործընթացի. նպատակը լինելու է ուժերի համակենտրոնացումը: Tert.am-ի հետ զրույցում ԳԱԱ նախագահը անդրադարձել է Հայաստանի կրթության և գիտության ոլորտի հիմնախնդիրներին և խոսել նաև ռազմաարդյունաբերության ոլորտի հնարավորություններից:
-Պարո՛ն Մարտիրոսյան, խոսակցություններ կան, որ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ հատկապես բնագիտական ուղղություններ ունեցող ինստիտուտներում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո օպտիմալացման գործընթաց է սկսվել: Գիտաշխատողներից յուրաքանչյուրը մտավախություն ունի, որ հենց ինքը կընկնի հարվածի տակ: Իրականում կա՞ արդյոք նման գործընթաց կամ մտադրություն:
-Օպտիմալացման խնդիրը մեր համակարգում, կարելի է ասել, գոյություն ունի անընդհատ․ առաջին հերթին մենք ներքին օպտիմալացման խնդիրն ենք լուծում, որովհետև գիտական ուսումնասիրություններն ունեն հնարավորություն ժամանակի ընթացքում փոխվելու, իսկ սա նշանակում է, որ մանավանդ երբ հնարավորությունները սուղ են, ուժերը պետք է կենտրոնացնել այս կամ այն կարևորագույն ուղղության վրա, որտեղ սպասում ենք այնպիսի արդյունքներ, որոնք արդարացված են: Այսինքն՝ պետք է լինի բաժինների վերակազմակերպում, լաբորատորիաների միացում և այլն:
Օպտիմալացումն անցել է բավական երկար ժամանակ՝ փոխվել են գիտական ուղղությունների շեշտադրումները, օրինակ՝ այսօր ամբողջ աշխարհում բնագիտական ուղղություններից զարգանում է կյանքի որակի զարգացման ուղղված գիտությունը՝ գիտություն՝ կյանքի մասին: Այս ամենը հաշվի առնելով՝ օպտիմալացումն անցնում է իր ճանապարհը և անհրաժեշտություն է դառնում:
Հիմա արդեն վարչապետի կոնկրետ հանձնարարական կա՝ բոլոր գերատեսչությունները պետք է քննարկեն իրենց մոտ օպտիմալացման հնարավորությունները և պարզեն տարբեր ՊՈԱԿ-ների, կազմակերպությունների նպատակահարմարությունը և այլն:
Մենք պետք է անենք նախապատրաստական աշխատանք: Օպտիմալացման գործընթացը վաղուց նախապատրաստում էինք, բայց քանի որ կա վարչապետի հանձնարականը, պետք է արագացնենք:
Ամբողջ աշխարհում գիտական արդյունավետության չափանիշներ են հաշվի առնվում՝ թե գիտությամբ զբաղվող մարդու կամ կազմակերպության արդյունավետությունն ինչպես չափել՝ կան մոտեցումներ, չափանիշներ: Համեմատելով այդ չափանիշները, գնահատելով դրանք՝ կունենանք մի սանդղակ, որտեղ տեսանելի կլինի, թե ովքեր են լավ աշխատում, որ կազմակերպությունները պետք է միացվեն, ուժերը համակենտրոնացնել և այլն: Նպատակն էլ մեխանիկական միացումը չէ, այլ ուժերի համակենտրոնացումն է: Մենք նախապատրաստվում ենք օպտիմալացման այդ համակարգը ներդնելուց հետո:
-Բոլոր կառավարություններն էլ իրենց գործունեությունը սկսելիս պատվիրում են կազմակերպություններին օպտիմալացում՝ նպատակ ունենալով խնայողությունների հաշվին բյուջեն համալրել: Այս կառավարությունն էլ օրիգինալ չէր։ Սակայն արժե՞ խնայողություն անել գիտության ոլորտում, որտեղ գիտաշխատողի աշխատավարձը 50 000-60 000 դրամ է:
-Ձեր հարցադրումը միանգամայն ճիշտ է: Մի կողմից եթե հարցը դրվում է ընդհանուր օպտիմալացման մասին, պետք է համաձայնենք, որ իսկապես կան ոլորտներ, որտեղ պետք է օպտիմալացումներ լինեն: Իհարկե գիտությունն այն բնագավառը չէ, որ օպտիմալացումը (եթե խոսքը գնում է ոչ միայն ուժերի համակենտրոնացման մասին, այլ խնայողություններ ապահովելու մասին- Ռ․ Մ․) արդարացված պետք է համարել: Մենք այստեղ օգուտ չունենք, որովհետև Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան բյուջեի ստացած գումարը հավասար է տարեկան բյուջեի 0․5 տոկոսին: Եթե մենք խնայողություն ենք ցանկանում տեսնել օպտիմալացման մեջ, խնդիր չենք լուծի:
Այդ իմաստով չարժե, որ դրա համար մենք բարոյական, հոգեբանական և այլ խնդիրների առաջ կանգնենք, որովհետև մեր գիտության մեջ տարեց մարդկանց թիվն ավելանում է: Գիտնականների 50 տոկոսը 50-60 տարեկան մարդիկ են: Այդ մարդիկ ամբողջ կյանքում զբաղվել են գիտությամբ: Եթե մենք, ենթադրենք, օպտիմալացում ենք անցկացնում, և այս մարդիկ օպտիմալացման արդյունքում պետք է կրճատվեն, ինչո՞վ պետք է զբաղվեն նրանք այդ տարիքում:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում գիտության զարգացումը, եթե հիմնականում Հայաստանում գիտությամբ զբաղվում է ավագ սերունդը. փաստորեն գիտությունը ծերանում է: Ո՞վ է ապագայում շարունակելու գիտությամբ զբաղվել, եթե նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ գիտության մեջ հաջողած այսօրվա երիտասարդներն էլ նախընտրում են դրսում ապրել և աշխատել՝ ֆինանսապես իրենց ապահովելու նպատակով:
-Թվում է, թե Ձեր նշած խնդիրների համար լուծումներ գտնելը դժվար է, բայց պետք է ասեմ, որ, ըստ էության, նույնիսկ սկսած 2006 թվականից երիտասարդ կադրերի թիվն ավելացել է, մոտավորապես 30 տոկոսն է կազմում: Կադրային տեսանկյունից դժվարություն ունենք միջին սերնդի համար: Գիտության քաշող ուժը երիտասարդ սերունդը չէ, այլ՝ տվյալ պահին միջին սերունդն է՝ 40-55 տարեկանները:
Մյուս կողմից էլ ասեմ, որ մեր երիտասարդության մեջ կա մի խավ, որը շատ է սիրում գիտությունը:
-Մտավախություն չկա՞, որ նույն այդ սերունդը հիասթափությունների առջև կկանգնի՝ աջակցություն չստանալով:
-Դե գիտեք հիասթափություններ էլ են լինում: Բայց երիտասարդների համար հիմա ստեղծված են հնարավորություններ: Երիտասարդների համար բավականաչափ աշխատում ենք, միշտ չէ, որ դա ամեն տեղ է հաջողում, բայց գոյություն ունեն ծրագրեր, որոնք ամեն դեպքում ապահովում են երիտասարդների մինիմալ պահանջները և հեռանկարներ են առաջարկում ապագայում համար:
Իհարկե, խնդիրները մինչև վերջ լուծված չեն, մենք չունենք այն հնարավորությունները, որոնցով երիտասարդներին պահենք: Խնդիրը, որ երիտասարդը մեզ մոտից կարող է գնալ ուրիշ տեղ աշխատելու, միշտ էլ եղել է՝ ոչ միայն այս օրերին, այլ նաև դարերի ընթացքում:
-Գիտության հիմքում ընկած է կրթությունը: Այսօր բուհեր են ընդունվում քննություններում նվազագույն շեմը հաղթահարած դիմորդներ, անգամ կրկնուսույցների մոտ չեն պարապում՝ վստահ լինելով, որ համալսարան կընդունվեն: Ձեր կարծիքով՝ դա գիտության զարգացման համար վտանգ չի՞ ներկայացնում: Դուք դրա հետ կապված մտահոգություններ չունե՞ք:
-Գիտության վրա դա ունի անմիջական ազդեցություն: Մեզ բոլորիս շատ մտահոգում է այդ երևույթը, որովհետև մենք նախկինում երիտասարդության մեծ խավից համալսարանական կրթության համար ջոկում էինք լավագույններին: Այսօր այդ ընտրության հնարավորությունը փաստորեն չկա, որովհետև մի կողմից՝ ցանկացողների թիվն է պակասել, մյուս կողմից՝ հենց նրանց՝ երիտասարդների թիվն է պակասել, և երրորդը՝ մեր հանրակրթական վիճակը հասել է նրան, որ երիտասարդի գիտելիքի տեսակետից մենք ունենք մեծ դժվարություններ:
-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է հաղթահարենք այդ դժվարությունները:
-Ես կարծում եմ, որ մեր հանրակրթության ասպարեզում փորձեր շատ արեցինք. տարբեր բնույթի՝ միջազգային կազմակերպությունների միջամտությամբ, տարբեր նպատակներով, տարբեր խնդիրներ լուծելով և այլն, մենք կուրորեն հետևեցինք բոլոր տիպի երաշխավորություններին՝ առանց հաշվի առնելու մեր ազգային, մարդկային, մենթալիտետի, ֆիզիկական հնարավորությունները: Մենք աշխարհագրական տեսակետից ապրում ենք մի երկրում, որտեղ ֆիզիոլոգիական խնդիրների հետ ենք առնչվում, որ մեր դպրոցականը ավելի շուտ է հասունանում:
Գուցե ժամանակին դպրոցում չկար շախմատ, կրոնի պատմություն և այլն, բայց կար ուժեղ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, գրականություն, լեզու և այլն. այն գիտելիքը, որը հետագայում հենք է հանդիսանում նոր, ավելի բարդ գիտելիքներ ստանալու համար:
Ես կարծում եմ, որ պետք է փոխել, մեր հանրակրթությանը կազմակերպման նոր ձևեր են պետք, որոնք նպաստեն նորից բարձր մակարդակի կրթություն ունենալուն:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հիմա, երբ նոր կառավարություն է նշանակվել, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ հանդիպումներ են ունենում վարչապետի հետ և «լոբբինգ» անում իրենց ոլորտը՝ վարչապետի ուշադրությունը հրավիրելով հենց այդ ոլորտի վրա: Դուք, որպես գիտության ոլորտի կարևոր դերակատարներից մեկը, վարչապետի հետ քննարկե՞լ եք ոլորտի խնդիրները, դրանց լուծման առաջնահերթությունները: Տեղյա՞կ եք՝ ի՞նչ մտադրություններ ունի վարչապետը գիտության ոլորտը զարգացնելու հարցում:
-Մենք մեկ անգամ ենք ունեցել կարճ հանդիպում: Ներկա էի ոչ միայն ես, այլ նաև Կրթության նախարարության, Պետական կոմիտեի աշխատողներն էլ էին: 2017 թվականի պետական բյուջեի՝ կրթությանը վերաբերող հարցն էինք քննարկում:
Այստեղ եղել է մի փոքր խոսակցություն գիտության տարբեր ճյուղերի, գիտության զարգացումների վերաբերյալ, կարճ արձագանք էր: Քանի որ վարչապետին հիմնականում հետաքրքրում են տնտեսության զարգացման թեմաները, նա ցանկանում էր, որ գիտության ոլորտում շեշտը դրվի կիրառական աշխատանքների վրա: Նա ասում էր, որ այն միջոցները, որոնք սուղ են, գոնե ուղղվեն կիրառական բնույթի և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա:
Երևի մոտակա տարին շեշտը պետք է դնել այն մշակումների վրա, որոնք կարող են նպաստել մեր տնտեսության զարգացման վրա: Մենք միշտ էլ դա անում ենք, հիմա էլ ենք անում:
-Մեկ այլ հարցի շուրջ էլ կցանկանայի խոսեինք: Այս տարի Ձեր՝ ԳԱԱ նախագահ վերընտրվելը մամուլում քննարկումների առիթ դարձավ: Անգամ լրագրողներից մեկը հարց ուղղեց ԿԳ նախարարին՝ ինչո՞ւ առավել երիտասարդ մեկը չի դառնում ԳԱԱ նախագահ, որը նաև նորագույն տեխնոլոգիաներին կտիրապետի: Դուք ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:
-Ես չորրորդ նախագահն եմ, ինձնից առաջվա նախագահներն ավելի մեծ տարիքում են վերընտրվել, քան ես: Եթե Դուք նայեք ուրիշ ակադեմիաներին, կտեսնեք, թե գիտության մեջ կարիերան ինչ տարիքում են մարդիկ ունենում: Գիտությունը ծանր աշխատանք է, գիտության մեջ նվաճումներն արագ չեն լինում:
Գիտության մեջ լավագույն դեպքում 30-40 տարեկանում նոր գիտությունների թեկնածու են դառնում, 50 տարեկանում դառնում են գիտությունների դոկտոր, գիտությունների դոկտոր դառնալով՝ ակադեմիայի անդամ չես դառնա: Ակադեմիայի նախագահը պետք է անպայման ակադեմիկոս լինի, իսկ որպեսզի ակադեմիկոս լինես, պետք է ընտրվես երկու անգամ։ Եվ դա տևում է մինչև 60-70 տարեկան: Լա՛վ, ակադեմիկոս դառնալուց հետո էլ պետք է ունենաս մասնագիտական հեղինակություն․ակադեմիայի նախագահը չի կարող գործարար լինել, ինքը պետք է գիտության ոլորտում ասելիք ունենա: Դրան լրացնելով ասեմ, որ օրերս Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընտրություններ, ես ընտրվել եմ Ռուսաստանի ակադեմիայի արտասահմանյան անդամ:
Չգիտեմ որևէ տեղ, որ շատ երիտասարդ գիտությունների ակադեմիայի նախագահ լինի: Հիմա ինձ մոտ շատ ձգտում էլ չկա․․․ Լավ, չեմ ցանկանում դրա մասին խոսել, ուզում եմ ասել, որ գիտության մեջ այդպես արագ կարիերա չի լինում:
-Պարոն Մարտիրոսյան, որպես մեր զրույցի վերջաբան, կուզեի խոսեինք մեր ռազմաարդյունաբերության ոլորտում եղած խնդիրների և ձեռքբերումների մասին: Ապրիլյան պատերազմից հետո կա հասարակության մի ստվար զանգված, որ թերահավատությամբ է վերաբերում մեր հնարավորություններին, մի հատվածն էլ մեծ ոգևորությամբ գովերգում է: Շատերը դեռ հիշում են Ձեր արտահայտությունը՝ կապված մեր ռազմական պոտենցիալի և հնարավորությունների մասին: Հիմա, օբյեկտիվորեն գնահատելով իրականությունը, ի՞նչ կարծիքի եք մեր ռազմաարդյունաբերության ոլորտի մասին:
-Մենք բոլորս պետք է անենք այն, ինչ հնարավոր է մեր պաշտպանունակությունը բարձրացնելու, զարգացնելու համար: Տեղական խնդիրները մենք պետք է տեսնենք, լուծենք, որը նաև առնչվում է ինչ-որ գիտական աշխատանքների հետ: Այդպիսի աշխատանքներ միշտ էլ արել ենք, անում ենք, երբեմն օգտագործում ենք ուրիշ՝ քաղաքացիական նպատակի համար, բայց նաև ունի ռազմական նշանակություն: Օրինակ՝ շատ լավ աշխատանքներ ենք անում մեր բանակի սպառազինությունների արդիականացման ոլորտում:
Հիմա ավելի ուշադիր ենք լինելու: Իմ այն ժամանակվա ասածները խոշոր՝ Իսկանդեր կամ ուրիշ մի խոշոր տանկ, հրանոթ և այլն արտադրելու մասին էին: Դրանք մեծ կոլեկտիվի տասնյակ տարիների գիտական աշխատանքի արդյունք են:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Իրավունք
-
18:07 • 23.04.24 ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
18:34 • 23.04.24 Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
-
14:43 • 23.04.24 Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
19:08 • 23.04.24 ԵԿՄ-ի անդամներից մեկը միության շարքերը լքելու դիմում է գրել
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի