Իտալիայում գրանցված հերթական հզոր ցնցումներից մի քանի տասնյակ մարդ է տուժել. ստացվել են տուժածների մասին առաջին տվյալները (լուսանկարներ, տեսանյութեր)

13:31 • 30.10.16
Իտալիայում գրանցված հերթական հզոր ցնցումներից մի քանի տասնյակ մարդ է տուժել. ստացվել են տուժածների մասին առաջին տվյալները (լուսանկարներ, տեսանյութեր)

17.08

Իտալիայում այսօր առավոտյան 6.5 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել:

Lenta.ru-ի հաղորդմամբ` տուժածների և ավերածությունների մասին տեղեկացրել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Ֆաբրիցիո Կրուչոն: Նրա խոսքով` զոհեր չեն գրանցվել:

Երկրաշարժը հարվածել է երկրի կենտրոնական շրջաններին: Էպիկենտրոնը գտնվել է Մարկա և Ումբրիա մարզերի միջև ընկած շրջանում, իսկ օջախը` 10 կմ խորություններում: Ստորգետնյա ցնցումների հետևանքով էպիկենտրոնին մոտ գտնվող մի շարք քաղաքներում զգալի ավերածություններ են տեղի ունեցել:

_________________________________________________________________________________

13.31

 

Իտալիայի կենտրոնական հատվածում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի  հետևանքով  տարբեր բնակավայրերում լուրջ ավերածություններ են տեղի ունեցել:


Ինչպես հայտնում է The Telegraph-ը, փլուզված շնեքերի մեջ կան նաև հին եկեղեցիներ: Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ավերածությունները տեղի են ունեցել Ումբրիա նահանգում:


Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 7.1 մագտնիտուդ, սակայն  ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է 6.1 մագնիտուդ:


Մասնագետներն արձանագրել են, որ սա ընթացիկ տարվա օգոստոսի 24-ին տեղի ունեցած և մոտ 300 մարդու կյանք խլած ողբերգական երկրաշարժից հետո սրանք ամենահզոր ստորգետնյա ցնցումներն են:


Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ ցնցումներն այնքան ուժեղ ու տևական են եղել, որ Հռոմի բազմաթիվ բնակիչներ քնից վեր են թռել ցնցվող պատերի պատճառով: Հայտնի է, որ երկրակեղևի տատանումները զգացվել է Իտալիայի ողջ տարածքում:

 

Both the basilica and the co-cathedral in central #Norcia destroyed in 6.1 #earthquake which hit this morning, many of other buildings OK.0 replies 22 retweets 0 likesReply    Retweet  22   Like  More