ԱՄՆ-ի պետդեպն ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել Ստամբուլը

12:34 • 30.10.16

Միացյալ Նահանգների պետդեպը Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում աշխատող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել թուրքական քաղաքը. այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հավելելով, որ համապատասխան նախազգուշացման տեքստը հրապարակվել է պետդեպի պաշտոնական կայքում:


Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան իշխանությունները  նման որոշում են կայացրել ծայրահեղական խմբավորումների ակտիվացման պատճառով: Նրանք չեն բացառել, որ խմբավորման անդամները կարող են հարձակվել Ստամբուլում գտնվող ամերիկացիների վրա:


Նշվում է, որ խոսքը վերաբերում է միայն Ստամբուլի հյուպատոսարանի աշխատակիցների ընտանիքներին և որևէ կերպ չի առնչվում Թուրքիայում ԱՄՆ-ի այլ դիվանագիտական ներկայացուցչություններին:


Բացի դրանից՝ պետդեպը խորհուրդ է տվել ամերիկացիներին խուսափել դեպի երկրի հարավ-արևելյան հատված ուղևորություններից: