Հրապարակվել է Մոսուլի գրոհը պատկերող տեսանյութը

23:47 • 31.10.16

Assotiated Press գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում են իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունները:

Այս մասին գրում է Корреспондент-ը` հիշեցնելով, որ քաղաքը երկու տարուց ավելի է, ինչ գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ:

Այսօր` երկու շաբաթ տևող դաժան մարտերից հետո, իրաքյան ուժերին հաջողվել է արևելյան կողմից մտնել Մոսուլ` միջազգային կոալիցիայի ավիացիոն և ցամաքային աջակցությամբ: