Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն:
Վարչապետի որոշման մեջ ասվում է.«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արմեն Ալավերդյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՊԵԿ լրատվական ծառայությունից Tert.am–ի հետ զրույցում հաստատել էին տեղեկությունը, որ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Արմեն Ալավերդյանի կենսագրությունը
Արմեն Ալավերդյանը ծնվել է 1958թ. հոկտեմբերի 9–ին, Մարտունու շրջանի Երանոս գյուղում։
Կրթություն
1966-1976 թթ. – Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոց
1976-1980 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետ, տնտեսագետ
1983-1986 թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա,
1988 թ. – պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով Աշխատանքային գործունեություն
1982-1990 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոն` ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ
1990-1991 թթ. – ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարություն, գլխավոր մասնագետ
1991-1992 թթ. – ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ
1992-1994 թթ. – Մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, այնուհետև` վարչության պետ
1995-1999 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալ
1999-2000 թթ. – ՀՀ պետական եկամուտների փոխնախարար
2000-2008 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ
2008-2012 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2012 – 2014 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:Ունի հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ՀՀ Նախագահի հրամանագրով 2005թ.պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ Նախագահի հրամանագրով 2011թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Ֆրիտյով Նանսենի» անվան հիմնադրամի կողմից 2002թ. պարգևատրվել է «Ֆրիտյով Նանսենի» հուշամեդալով: Պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ԱԺ ներկայացրել է մի քանի տասնյակ օրենքների նախագծեր` որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ:
Ունի 20-ից ավելի հրատարակված գիրք և գիտական հոդված: Տիրապետում է ռուսերենի, ֆրանսերենի: Կուսակցական պատկանելությունը Անկուսակցական Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:










