«Հայկական ժամանակ». Ուշագրավ փոփոխություն ՀՀ պետական պարտքի «անոտոմիայում»

09:13 • 02.11.16

 

«Ըստ պաշտոնական վիճակագրության, սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել Է 5 միլիարդ 594 միլիոն դոլար։ Միայն մեկ ամսում մեր պարտքը աճել Է 110 միլիոն դոլարով, իսկ տարվա սկզբից՝ 517 միլիոն դոլարով։

 

Վերջին շրջանում պարտքի «անոտոմիայում» արձանագրվում Է ուշագրավ փոփոխություն։ Իշխանությունը շեշտը դրել Է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի կուտակման վրա։ Եթե տարվա սկզբից արտաքին պարտքը աճել Է մոտ 10 տոկոսով, ապա ներքին պարտքը մոտ 30 տոկոսով։ Կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս Է վաճառել Է» դրանք պետք Է ետ գնի բարձր տոկոսներով։ Սակայն եթե դրամը արժեզրկվի, ապա կստացվի, որ այդ պարտատոմսերը ետ են գնվելու ավելի Էժան, քան վաճառքի գինն Էր։ Ու ստացվում Է, որ կառավարությունը շահագրգռված Է մի ինչ-որ պահի արժեզրկել դրամը, ինչի շնորհիվ ներքին պարտքի սպասարկման վրա գումար չի ծախսի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։