ՀՀԿ-ն, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, պետք է փոխվելու ունակություն ունենա. Արմեն Աշոտյան

10:43 • 04.11.16



 

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կուսակցության առաջիկա 26-րդ համագումարին՝ հաստատեց տեղեկությունները, որ ինչ-ինչ փոփոխություններ են սպասվում կուսակցության ծրագրային-գաղափարախոսական սեգմենտում:

- Պարոն Աշոտյան,  ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարը կարելի՞ է ասել, որ լինելու է ՀՀԿ-ի «ռեստարտի» համագումար: Քանի որ Դուք նման տերմինաբանություն սիրում եք, հարցս նման կերպ եմ ձևակերպում:

-Եթե խոսում ենք անգլիալեզու IT տերմիններով,  եկեք կիրառենք upgrade տերմինը: Մենք restart-ի կարիք չունենք, որովհետև ՀՀԿ-ն ամենամարտունակ և ամենամրցունակ քաղաքական ուժերից է Հայաստանում: Քաղաքական կուսակցություն, որն առաջինը գրանցվելով անկախ Հայաստանում, այս 25 տարիների ընթացքում դրսևորել է  կատարյալ քաղաքական մշակույթին ձգտելու և մշտապես փոփոխվելու և էվոլյուցիայի ենթարկվելու ունակություն, ինչը, ցավոք, մեր  քաղաքական դաշտում եզակի երևույթ է: Մենք restart-ի կարիք չունեք, քանի որ  մեր գործողությունների մեջ միշտ ենք ակտիվ կուսակցական կյանքով ապրում: Ի տարբերություն շատ-շատ քաղաքական ուժերի, որոնք չունեն և՛ տեղերում ներկայացվածություն, տեղական կառույցներ, և՛ ընթացիկ կուսակցական գործունեություն չեն իրականացնում, և՛ պարզապես, կուսակցական պատյանն օգտագործում են որպես նախընտրական զգեստ, որի միջոցով փորձում են ի ցույց դնել իրենց քաղաքական ամբիցիաները: Upgrade-ի պարագայում /որակական նոր փուլի անցում, կատարելագործում/, եթե խոսում ենք Ձեր տերմինաբանությամբ, կուսակցությունները գնում են գործող համակարգի առավել կատարելագործման` նոր հմտությունների, գաղափարների ու մարդկանց ներգրավման միջոցով: Բացելով նոր քաղաքական հեռանկարներ ու գործելով որպես առավել կատարյալ օպերացիոն համակարգ` հարկ է գործ ունենալ ներքին ու արտաքին խնդիրների ու մարտահրավերների հետ, լիարժեք համապատասխանել մեր քաղաքացիների սպասումներին:

Եվ այս առումով, կուսակցության բոլոր համագումարները, որպես կուսակցական նշանակության կարևորագույն միջոցառումներ, միշտ զարկ են տվել բարեփոխումներին և, առհասարակ, կարևոր իրադարձություն են եղել Հայաստանի քաղաքական կյանքում: Սա ոչ թե անհամեստություն է, այլ իրականություն, որովհետև Հանրապետականը քաղաքական դաշտի, քաղաքական մտքի ու կառուցվածքի առաջատարներից է Հայաստանում: Սա արդեն համեստորեն եմ ասում:

-«ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կուսակցության գաղափարախոսության մեջ են փոփոխություններ լինելու: Իհարկե, նժդեհյան գաղափարախոսությունը պահպանվելու է, սակայն մտնելու են նոր տարրեր: Հաստատո՞ւմ եք:

-ՀՀԿ-ն ի սկզբանե ձևավորվել է ամուր գաղափարական հենքի վրա: Ցավոք, ընթացիկ քաղաքական իրավիճակը Հայաստանում քիչ տեղ է թողնում Հայաստանում գաղափարական պայքարի ու, առհասարակ, գաղափարականության համար: Սա է պատճառը, որ Հայաստանում գրանցված շուրջ 8 տասնյակ կուսակցություններին, եթե փորձենք ավանդական քաղաքագիտական դասակարգումների ենթարկել, ապա մեծ դժվարություններ կունենաք՝ շատերին այս կամ այն գաղափարական ճամբարի մեջ տեղավորելու հարցում, որովհետև «քաղաքական կուսակցություն» կոչվածը Հայաստանում հաճախ մեկ անձի քաղաքական ամբիցիաները սպասարկելու շուրջ հավաքված մարդկանց խումբ է և ոչ թե երկարատև քաղաքական արժեհամակարգային հենքի վրա ձևավորված քաղաքական ուժ: Այս տեսակետից ևս ՀՀԿ-ն շահեկանորեն տարբերվում է , որովհետև ի սկզբանե գաղափարական է, ի սկզբանե իր տեղը գրավել է Հայաստանի քաղաքական ներկապնակում`որպես ազգային-պահպանողական կուսակցություն, որի գաղափարախոսական հենքը Գարեգին Նժդեհի ուսմունքն է: Այս տեսակետից մեր ծրագիրը փոփոխությունների չի ենթարկվել և չի ենթարկվելու: Մեր գաղափարական հենքը մնում է ազգային պահպանողականությունը, որի ներքո մենք «բացում ենք» Գարեգին Նժդեհի ուսմունքը: Այո, ծրագրի փոփոխությունների նախագիծ է մշակվել, որը ներկայացված է Գործադիր մարմնի անդամներին և որը քննարկվում է նաև այլ կառույցներում:Կուսակցության դեռ գործող ծրագիրը հաստատվել է 2006-ին, անցած տասը տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ ու աշխատանքներ են եղել ներքին ու արտաքին միջավայրերում: Եվ ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, մենք նույնպես փոխվելու ու էվոլյուցիայի ենթարկվելու ունակություն պետք է ունենանք:

Նախագիծը, որ մշակվել է կուսակցության համագումարին ընդառաջ, ավելի է բացում ազգային պահպանողականությունը որպես գաղափարախոսություն, առավել հստակեցնում է այն արժեհամակարգային մոտեցումները, որոնցով մենք առաջնորդվում ենք և որից բխում են մեր արտաքին ու ներքին քաղաքական օրակարգերը: Եվ այս ընթացքում ՀՀԿ-ն լինելով ԵԺԿ անդամ, ակտիվ համագործակցելով նաև միջազգային այլ քաղաքական գործընկերների հետ, ուներ հնարավորություն հարստանալ և հարստացնել սեփական քաղաքական զինանոցը: Եվ սա նույնպես արտահայտված է մեր քաղաքական ծրագրում, որի մեջ կան քրիստոնեա-դեմոկրատական սկզբունքներ: Եվ նաև առանձին ուշադրություն է դարձվում մարդուն՝ որպես արժեք և մի նոր բլոկ է ներկայացվում, որը վերաբերում է մարդու իրավունքներին, պատասխանատվություններին, հասարակության ու պետության ներսում մարդկանց միջև փոխհարաբերություններին:

- Հայտնի է, որ Գործադիր մարմնում լինելու են փոփոխություններ և շատ էական, և արդյո՞ք նոր, այսպես ասած, 2-րդ էշելոնի դեմքեր են գալու կուսակցության ղեկավար մարմին:

 -Չէի ցանկանա, որպեսզի Ձեր կարևոր հարցադրումները մանրացնեինք՝ դարձնելով այն անհատական կազմի խնդիր, կցանկանայի գլոբալ մոտենալ խնդրին: Հայաստանում վերջին տարիներին իրականացվող փոփոխությունները և հատկապես վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցող փոփոխությունների տեմպի արագությունը չի կարող անմասն թողնել կուսակցությանը, որն ինքն է նախաձեռնել այս փոփոխությունները երկրում: Դեռ ամիսներ առաջ հանդես է եկել ծրագրային հոդվածով, որի հիմնական իմաստը հետևյալն էր. «Շարժունակը շարժունակ միջավայրում»՝ Mobilis in mobile:

Եվ միայն փոփոխությունների ենթակա քաղաքական կառույցները կարող են գլոբալ փոփոխություններ իրականացնել:  Եվ խնդիրն այստեղ անհատական կազմերը չեն:  Անհատները` Աշոտյանը, Ավագյանը, Շարմազանովը, կլինեն, չեն լինի, ոնց կլինեն՝ այս մոտեցումը տեխնիկական արտահայտումն է այն գաղափարաբանության, որ դրված է մեր կողմից վարվող քաղաքականության հիմքում, ինչպես և ամբողջ երկրում` Նախագահի ու նոր կառավարության ուշադրության ներքո են:

- Մինչ Դուք խոսում ե ք «ափգրեյթինգի» մասին Ձեր կուսակցական ընկերները ԱԺ-ում շարունակում են իրենց պահել նույն «հին ու բարի» ավանդույթներով: Այսինքն` քվեարկել մեկը մյուսի փոխարեն, լինել կոճակ սեղմող…

-ԱԺ-ն ունի համապատասխան ընթացակարգեր, որոնք կիրառվում են այս կամ այն վարչարարական կամ էթիկական խնդիրների կապակցությամբ: Չեմ ցանկանա քննարկել օրենսդիր մարմնի …

-Դե Դուք բարեփոխումներից եք խոսում, փոփոխություններից , բայց նրանք չեն փոխվում:

-Բոլորն են փոխվում: Ամեն ինչ փոխվում է: Եվ իրականության մեջ փոփոխությունները պահանջում են մտածելակերպի փոփոխություն և ժամանակի: Որևէ երկրի ԱԺ, անգամ մեր ԱԺ ընդդիմադիր կազմը, նույնպես ցավով եմ նշում, կատարյալ չէ իր մասնագիտական և այլ դրսևորումներում: Ուստի՝ օրենսդիր մարմնին, քաղաքական մշակույթին վերաբերող հարցերը, չի կարելի թողնել միայն Հանրապետականին:  

- Ուզում եմ հիշեցնել, որ ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցի, թե քանի որ Կարեն Կարապետյանի հետևում քաղաքական հենարան չկա, նա միայն որպես մենեջեր է կրելու պատասխանատվություն։ Վերջինս ասաց, որ կրում է և որ որևէ պատասխանատվություն չի բարդում ՀՀԿ-ի վրա: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Կարեն կարապետյանը ևս կուսակցական է դառնալու: Ինչո՞ւ եք բոլոր վարչապետներին հանրապետականացնում:

- Կարեն Կարապետյանի ու Պետրոս Ղազարյանի երկխոսությունը, կարծում եմ, երկկողմանի սպառիչ էր:

-Երրորդ ավելորդ է:

-Քաղաքականության մեջ երրորդի խնդիր չկա:

 

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:18 • 19/09

Առաջին քայլը սովորաբար ներքին ներդրողներն են անում, ներկայիս տնտեսվարողների հետ պետք է աշխատանք տարվի, որ նրանք չկաշկանդվեն ներդրում անել. Վարդան Արամյան

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան

16:31 • 19/09

«Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն ՊՍԺ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

16:26 • 19/09

Չինաստանում ոստիկանները գողին բռնել են բանանի «օգնությամբ»

16:14 • 19/09

Ֆեդերեր. Չեմ կարծում, թե Նադալի հետ մրցակցությունն ինձ ավելի լավն է դարձնում

16:12 • 19/09

Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 19/09

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

16:08 • 19/09

Ստամբուլում 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով

15:50 • 19/09

Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

15:42 • 19/09

Ինձ համար քննադատելի է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձին սեփական իրավունակությունից զրկելու գործելակերպը․Դունյա Միյատովիչ

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի

15:38 • 19/09

Ն. Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Ա. Աշոտյան

15:33 • 19/09

Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, որպես նախարար իրավասու չեմ պահանջելու նրա հրաժարականը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

15:31 • 19/09

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա. Կոտայքի մարզպետ

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

15:06 • 19/09

Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ որևէ թեկնածուի կյանքին, առողջությանը ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել

14:58 • 19/09

Անհավանական դաջվածքներ, որոնց գաղտնիքը բացահայտվում է միայն ոտքերն ու ձեռքերը մեկնելու դեպքում (լուսանկարներ)

14:57 • 19/09

Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․Գ. Կոստանյանը՝ Yerevan today-ում խուզարկություն մասին

14:55 • 19/09

ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների

14:53 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

14:51 • 19/09

Գերմանիան դավաճանել է ազատության ու ժողովրդավարության ձգտող թուրքերին․ Դենիզ Յուջել

14:42 • 19/09

Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման դեմ ստորագրահավաք է անցկացվում

14:38 • 19/09

Իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու. Ն. Զոհրաբյան

14:36 • 19/09

Սեպտեմբերի 18-19-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք

14:35 • 19/09

ՌԴ Պետդումայում առաջարկել են օտարերկրացիներին արգելել տաքսի վարել

14:33 • 19/09

«Ալաշկերտ»-«Փյունիկ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

14:29 • 19/09

Վորոնեժի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարում ողջ մնացած հայը պատմել է կատարվածի մասին (տեսանյութ)

14:24 • 19/09

Դատական իշխանության անկախության անհրաժեշտությունը միշտ է եղել՝ 10-15 տարի առաջ էլ, հիմա էլ, կարևորը՝ գործուն միջոցներ ձեռնարկվեն խնդրի կարգավորման համար․ Գ․ Կոստանյան (տեսանյութ)

14:23 • 19/09

Ինձ չէի ների, եթե մնայի անկյունում և անտարբեր լինեի տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

14:14 • 19/09

82-ամյա քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից այրվածք է ստացել և մահացել

14:04 • 19/09

ԽՍՀՄ-ում տիրող մթնոլորտը՝ ամերիկացի պրոֆեսորի աշխատանքներում (լուսանկարներ)

13:49 • 19/09

Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ, դատավիճիռ չէ․ Մանե Թանդիլյան

13:47 • 19/09

Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան

13:39 • 19/09

ԱՄՆ-ն և Ասադի ռեժիմը կարող են փորձել խափանել Իդլիբի շուրջ Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը․ Էրդողանի խորհրդական

13:35 • 19/09

«Վանաձոր» ՔԿՀ-ում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս

13:34 • 19/09

Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնել են Մոսկվա

13:33 • 19/09

Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում

13:28 • 19/09

Տավուշում հիմնվելու է նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաև տեքստիլ արտադրություն. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

13:28 • 19/09

Եմենում ավելի քան 5 մլն երեխա սովամահ լինելու վտանգի տակ է. Save the Children

13:10 • 19/09

Սպորտի նախարարությունն առաջակում է երեք մարզիկի ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

13:08 • 19/09

Դատախազությունը ԱՄՆ-ի իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Քևին (Քեմալ) Օքսուզին հանձնելու վերաբերյալ

12:57 • 19/09

Ռեալի նախագահը Լոպետեգիին. Նպատակը ՉԼ-ի եզրափակչում Բարսելոնային հաղթելն է Աթլետիկոյի ստադիոնում

12:53 • 19/09

Audi-ն ներկայացրել է e-tron էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

12:52 • 19/09

Եթե ՀՀ-ում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարում․ Գ․ Կոստանյան

12:44 • 19/09

5 մլն դոլար. The Weeknd-ին դատի են տվել Starboy հիթի «գողության» մեղադրանքով

12:37 • 19/09

Մենք ստեղծում ենք նորմալ հասարակություններ, որտեղ չպետք է լինեն երկրորդ դասի մարդիկ. ԵՄ դեսպանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող համաժողովին

12:34 • 19/09

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

12:26 • 19/09

Մասնագետները ներկայացրել են ընկճախտի 3 հիմնական նախանշան

12:22 • 19/09

Եթե մեր նկատմամբ հետապնդում իրականացվի՝ դա կապված է լինելու մեր գործունեության և քաղաքական հայացքների հետ. Հ. Նահապետյանը՝ պաշտոնյաների գաղտնալսման հետ կապված հետախուզումների մասին (տեսանյութ)

12:21 • 19/09

Չինաստանը 7.7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները

12:19 • 19/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:16 • 19/09

2018-ի 8 ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ. ՊԵԿ պաշտոնյա

12:13 • 19/09

Անգլիայում սարդերը մի տարի վախեցրել են կնոջը գիշերային «օրորոցայինով»

12:09 • 19/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները

12:07 • 19/09

Շախմատի Հայաստանի հավաքականները Բաթումիում կմասնակցեն համաշխարհային 43-րդ օլիմպիադային

12:03 • 19/09

Դժվար է ասել՝ ինչ է ասել Մարությանն իր երեխայի ծննդյան ու Սարգսյանի ինագուրացիայի մասին, բայց 2012-ից ցույց է տվել դժգոհությունը. Վ.Կոստանյան

12:00 • 19/09

Կրթությունը պետք է ունենա ազգային ու հոգևոր նկարագիր. Էդուարդ Շարմազանով

11:58 • 19/09

ՀՀ նախագահը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ

11:46 • 19/09

1.3 մլն դոլար. Ferrari-ին պաշտոնապես ներկայացրել է իր ամենահզոր ճանապարհային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)

11:29 • 19/09

Դուշանբեում անցկացված «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթում ՀՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել է հաղթող

11:28 • 19/09

«Հիանալի զարգացում». Թրամփը ողջունել է Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդների միջև համաձայնությունների ձեռքբերումը

11:28 • 19/09

Թուրքիայում ազգայնականության դեմ միակ «հակաթույնը» մտավորականությունն է․ թուրք մտավորական

11:26 • 19/09

Լիվերպուլը 1961/62 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մեկնարկել է 6 անընդմեջ հաղթանակով

11:20 • 19/09

Իտալիայում ընտրել են երկրի ամենագեղեցիկ աղջկան (լուսանկարներ)