Ռոբերտ դե Նիրոն մերժել է լուսանկարվել Առնոլդ Շվարցենեգերի հետ
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն մերժել է լուսանկարվել Առնոլդ Շվարցենեգերի հետ հինգշաբթի կայացած գալա միջոցառման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, դերասանները ներկա են գտնվել Իսրայելի բանակի ընկերների կազմակերպած գալա միջոցառմանը Բևերլի Հիլզում:
Լուսանկարվելուց առաջ Դե Նիրոն Կալիֆոռնիայի նախկին հանրապետական նահանգապետին հարցրել է՝ արդյո՞ք նա ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի օգտին է քվեարկելու:
«Եթե դու Թրամփին ես աջակցում, ապա քեզ հետ ոչինչ չեմ ուզում անել», - ասել է Դե Նիրոն` մերժելով համատեղ լուսանկարը: Աղբյուրի հաղորդմամբ`համատեղ լուսանկարներն արվել են նախքան այդ խառնաշփոթը:










