Սիրիայում մանկապարտեզ է ռմբակոծվել. 6 երեխա զոհվել է

21:42 • 06.11.16

Սիրիացի հակակառավարական ակտիվիստների տվյալներով` Դամասկոսի արվարձաններից մեկում նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի իրականացրած ռմբակոծության տակ է հայտնվել մանկապարտեզը, ինչի հետևանքով 6 երեխա զոհվել է, ևս 25-ը վիրավորվել են:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս տվյալները հաղորդել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, որը գործում է Բրիտանիայում: Կենտրոնի տվյալներով` Սիրիայի կառավարական զորքերը ռմբահարել են ապստամբների հսկողության տակ գտնվող թաղամասը, որի ժամանակ մի քանի արկ ընկել է Հարաստա քաղաքի մանկապարտեզի վրա: 

Հաղորդումներից մեկում մեջբերվում է նաև կրթության վարչության ներկայացուցչի խոսքը, որի համաձայն` ռմբակոծությունը տեղի է ունեցել առաջին դասամիջոցի ժամանակ` օրվա սկզբին: