Կանադացի սուզորդը Խաղաղ օվկիանոսում հայատնաբերել է 66 տարի առաջ ԱՄՆ-ի կորցրած Mark 4 ատոմային ռումբը

12:54 • 06.11.16

Կանադացի սուզորդ Շոն Սմիրչինսկին Բրիտանական Կոլումբիա նահանգի հյուսիսային ափի մոտակայքում հայտնաբերել է ատոմային ռումբ, որը ԱՄՆ-ի ԶՈՒ-ն կորցրել է դեռևս 66 տարի առաջ՝ Convair B-36B ռմբակոծիչի վարժանքի ժամանակ: 

Այս մասին գրում է ntv.ru -ն:

Mark 4 ատոմային ռումբը սուզորդը սկզբում նմանեցրել է չբացահայտված թռչող օբյեկտի, սակայն տեղացի բնակչների հետ զրույցում պարզել է, որ 66 տարի առաջ այդ տարածքում իր ռազմական առաքելությունն է անցկացրել ամերիկյան Convair B-36B ռմբակոծիչը: Թռիչքի ժամանակ ռմբակոծիչը սկսել է այրվել, իսկ անձնակազմը ստիպված է եղել ռումբը նետել Խաղաղ օվկիանոսի վրա: Ավելի ուշ Սմիրչինսկին համեմատել է Mark 4 ռումբի համացանցում առկա լուսանկարներն իր հայտնաբերած սարքավորման հետ:

Սուզորդն արդեն հայտնել է իր գտածոյի մասին Կանադայի ՊՆ:

Ներկայում մասնագետները փորձում են պարզել արդյոք օվկիանոսի հատակին գտնվող ռումբը որևէ վտանգ ներկայացնո՞ւմ է շրջապատի համար և կարիք կա՞ այն ջրից դուրս բերելու:

Канадский дайвер нашел атомную бомбу, потерянную ВВС США полвека назад.Канада, бомбы, дайвинг, ядерное оружие.НТВ.Ru: новости, видео, программы телеканала НТВ