ՆԱՏՕ մուտքի համար Վրաստանին հարկավոր է գործընկեր, ինչպիսին տարածաշրջանային անվտանգության մատակարար ՀՀ-ն է. փորձագետ

10:31 • 08.11.16



Լեսթերի համալսարանի դոկտորական ծրագրի հետազոտող, Ջեյնս տեղեկատվական խմբի (IHS) Եվրոպայի և ԱՊՀ զինված ուժերի բաժնի արտահաստիքային վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ վերջին տարում ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաներ ակնարկել են, որ Վրաստանում ստեղծված ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժանքների և գնահատման կենտրոնները բաց են գործընկերների համար՝ նկատի ունենալով, որ այստեղ կարող են համագործակցություն փնտրել Ադրբեջանը, Հայաստանը, նաև՝ Ուկրաինան, Մոլդովան:

Նա, խոսելով Վարշավայում տեղի ունեցած գագաթաժողովից հետո հատկապես Վրաստանի հետ Դաշինքի հարաբերությունների մասին, նշեց, որ Վրաստանը հարթակ է դառնում ՆԱՏՕ-ի գործընկերների համար՝ Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ էլ առավել փոխգործակցելու նպատակով։

«Այս տարի էլ եղավ ակնարկ, որ Հայաստանը կարող է մասնակցել այդ գործողություններին: Դրա մասին բազմիցս նշել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն։ Մինչ այդ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը այս տարվա մարտին Ադրբեջան պաշտոնական այցի ժամանակ հրավիրեց այդ երկրի զինված ուժերին իրենց մասնակցությունն ունենալ ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող համատեղ զորավարժություններին և պարապմունքներին Վրաստանում»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն այստեղ ճիշտ պետք է կողմնորոշվի՝ ՆԱՏՕ-ի հետ, Վրաստանի միջոցով ավելի ժամանակին համահունչ և խորացված հարաբերություններ կերտելու համար:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամ լինելու և այստեղ Հայաստանի համար խնդիրներ լինելու հանգամանքին՝ նա նշեց, որ որևէ սահմանափակող հանգամանք չկա Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում միայն այն պատճառով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:

«Դեռ հակառակը, հնարավորություն է ստեղծվում ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ ռազմա-քաղաքական որոշակի փոխգործակցության: Պլատֆորմը հնարավորություն է ստեղծում որոշակի ռազմական քաղաքականության շրջանակներում Թուրքիայի հետ ընդհանուր սպառնալիքների շրջանակներում փոխգործակցել։ Այստեղ ես վտանգավոր բան չեմ տեսնում»,- ասաց նա՝ նշելով, որ հատկապես այն պարագայում, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները գնալով լավանում են, քան օրինակ՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:

Ըստ փորձագետի՝ հիմա մենք խնդիր ունենք ՆԱՏՕ-ի հետ զարգացնելու մեր հարաբերությունները՝ նոր մակարդակի վրա բարձրացնելու նպատակով։ Դրանք, նրա խոսքով, ճգնաժամ են ապրում. «ՆԱՏՕ-ի բոլոր ծրագրերը կրում են կամ բացահայտ Ռուսաստանին զսպման գործառույթներ, կամ ուղղված են դրան. Հայաստանը կամ պետք է ընդունի ծրագրեր, որոնք կապված են Ռուսաստանին զսպելու և դաշնակիցների ու գործընկերների անվտանգությունը բարձրացնելու հետ, կամ պետք է շարունակի պահել իներտ հարաբերություններ, ինչը բերել է նրան, որ Հայաստանը աստիճանաբար դառնում է սիմվոլիկ, ոչ պրակտիկ գործընկեր»։

Էդուարդ Աբրահամյանը նկատեց, որ հիմա ՆԱՏՕ-ն ներկայացված է Կովկասում՝ Վրաստանում, և Հայաստանը պետք է չխնայի ջանքերը իր հարաբերությունները նոր մակարդակի վրա տեղափոխելու նպատակով՝ բանակը Դաշինքի չափանիշներին համապատասխանեցնելու և նոր պաշտպանական զինատեսակներ ձեռք բերելու աղբյուրներ գտնելու նպատակով:

Այլ պարագայում, փորձագետի խոսքով, Ռուսաստանը կօգտվի Հայաստանի ինքնամեկուսացումից՝ Վրաստանի վրա ճնշումներ կգործադրի Հայաստանի միջոցով: Նա նկատեց, որ Հայաստանը հակված է Ռուսաստանի հետ, որպես դաշնակից, ռազմական լայն համագործակցության:

«Հայաստանն ու Վրաստանը պետք է փորձեն համակարգված, միմյանց վստահելով՝ անել համատեղ քայլեր՝ տարածաշրջանում մարտահրավերներն ավելի կանխատեսելի դարձնելու համար»,- իրավիճակից դուրս գալու իր տեսլականը ներկայացրեց Էդուարդ Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե արդյո՞ք Հայաստանի հետ համագործակցությունը սպառնալիք չի լինի Վրաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի ռուսական կողմնորոշումը, փորձագետը նկատեց․ «Այո, Վրաստանի համար հիմնական սպառնալիքը Ռուսաստանն է, իսկ Հայաստանում կան ռուսական զինված ուժեր․ՆԱՏՕ-Ռուսաստան ավելի լայնացող հակամարտության համատեքստում դա միջնորդավորված սպառնալիքի մեծացում է դիտարկվում Վրաստանի հանդեպ: Բնական է, որ Վրաստանը պետք է մտահոգությամբ արձագանքի դրան՝ գոնե պոտենցիալ սպառնալիք տեսնելով Ռուսաստանի հաջողված քաղաքականությունը Հայաստանում»:

Փորձագետի դիտարկմամբ՝ Վրաստանը փորձում է ինչ-որ կերպ իր անվտանգության հարցերը լուծել՝ հասկանալով, որ դաշինք մտնելու հարցը դեռ մշուշոտ է, և առաջին հերթին նա դիմում է Թուրքիային և Ադրբեջանին, որոնցից մեկը ՆԱՏՕ-ի սահմանակից անդամ է, իսկ մյուսը՝ պաշտոնապես չեզոք երկիր։

«Ժամանակը ցույց կտա, թե ինչ կստացվի: Ես չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բան կարող է տալ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը Վրաստանին, բայց մի բան ակնհայտ է՝ Հայաստանը Դաշինքի Սևծովյան և Կովկասյան նախագծերից զերծ չպետք է մնա»,- ասաց նա՝ հավելելով, որ հատկապես որ Հայաստանը վերջերս հաստատել է Գործընկերություն հանուն Խաղաղության Պլանավորման և Վերանայման գործընթացի նոր՝ ավելի լայն փաթեթ, ինչը հնարավորություն է ընձեռում լայնորեն մասնակցել ՆԱՏՕ-ի հետ համատեղ միջոցառումներին Վրաստանում:

Ըստ փորձագետի՝ Վրաստանը «անվտանգության սպառող երկիր» է, ինչն էլ հանդիսանում է հիմնական խոչընդոտ Դաշինքին անդամակցելու ճանապարհին։ Այն ինքնաբավ չէ և ցանկանում է, որ իրեն պաշտպանեն, ինչպես օրինակ Բալթյան երկրները։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի բոլոր ծրագրերը Վրաստանում ուղղված են այդ երկրի պաշտպանունակությունն ու մարտունակությունը նախ և առաջ բարձրացնելուն։ Միևնույն ժամանակ, Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կողմից դիտարկվում են ոչ միայն անվտանգության սպառող, այլ նաև տարածաշրջանային անվտանգության մատակարար։ Եվ ավելի շատ այս պահի դրությամբ Հայաստանն է այդպես դիտարկվում, քան Ադրբեջանը։

Հիմա, եթե Վրաստանին միանում է կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը, իսկ Հայաստանն էլ, վարելով արևմտամետ քաղաքականություն՝ ձգտելով ստանալ որոշակի դերակատարություն Դաշինքի Սևծովյան անվտանգության ճարտարապետության կոնտեքստում, ապա Վրաստանի ճանապարհը դեպի Դաշինք շատ ավելի հեշտանում է։ Այլ կերպ ասած՝ Վրաստանին ՆԱՏՕ մուտքի համար հարկավոր է տարածաշրջանում իրենից ուժեղ, կանխատեսելի ռազմա-քաղաքական գործընկեր՝ Կովկասում համատեղ «երկակի զսպման» ֆունկցիա իրականացնելու համար։

Նկատելով, որ զուտ ռուսական կողմնորոշում ունեցող Հայաստանը ծանր ինքնամեկուսացման վիճակում է հայտնվել ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում՝ Էդուարդ Աբրահամյանն ասաց․ «Հայաստանն ինքն իրեն հասցրել է մի վիճակի, որից դուրս գալը բավականին բարդանում է, որովհետև Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտությունն ավելի է խորանալու, որի հետևանքով Ռուսաստանը դուրս կգա թուլացած ու փաստացի պարտված՝ հարևան տարածաշրջանները զսպողական դիվանագիտության միջոցով վերահսկելու ծրագրի ձախողմամբ: Հայաստանը պատրա՞ստ է, որպես Ռուսաստանի դաշնակից, կրել իր վրա այդ ծանր հետևանքների բեռը: Ես կարծում եմ, որ Հայաստանը դրան պատրաստ չէ և պետք է վերանայի արտաքին ռազմական քաղաքականության մեջ իր ստրատեգիական առաջնահերթությունները»:

Փորձագետը մատնանշեց, որ աշխարհում և առավել ևս տարածաշրջանում սպառնալիքներն ու մարտահրավերները ամբողջովին փոխվել են, փոխվել են խաղի կանոններն ու աշխարհաքաղաքական կարգը. «Պետք է պատրաստ լինել նաև նրան, որ Թուրքիան միշտ ՆԱՏՕ-ի անդամ երկիր չի լինելու, ուստիև ԱՄՆ և Դաշինքի՝ նրան զսպող մեխանիզմներն էլ չեն լինի մի օր»։

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար

15:38 • 18/09

Coca-Cola-ն մտադիր է մարիխուանայով թրմված ըմպելիքներ արտադրել

15:28 • 18/09

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

15:26 • 18/09

Հալեպի նահանգային խորհրդի կազմում հայազգի 2 թեկնածու է ընդգրկվել

15:16 • 18/09

Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը

15:13 • 18/09

Հերթական ապատեղեկատվությունն է. Ա. Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

15:04 • 18/09

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին (տեսանյութ)

14:59 • 18/09

Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:56 • 18/09

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ճաշել ու FIFA է խաղացել երկրպագուի հետ, ում հանդիպել էր մզկիթում

14:51 • 18/09

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:47 • 18/09

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով եղել է Արցախում

14:45 • 18/09

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան

14:43 • 18/09

Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել

14:43 • 18/09

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 34 դեպք

14:31 • 18/09

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

14:31 • 18/09

Ամերիկյան բիզնեսը պատժամիջոցների պատճառով ստիպված կլինի ամբողջովին հեռանալ Ռուսաստանից. ամերիկյան առևտրային պալատի ղեկավար

14:23 • 18/09

Ադրբեջանի կողմից ՀՀ բնակավայրերը գնդակոծելու և քաղաքացու վիրավորվելու մասին Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

14:16 • 18/09

Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը

14:15 • 18/09

Համացանցում է հայտնվել նորացված Mitsubishi L200-ի առաջին լուսանկարը

14:15 • 18/09

Արքայազն Հարիի կինը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը (լուսանկարներ)

14:14 • 18/09

Նավթի և գազի հետախուզման ընկերությունը դիմել է դատարան, անօրինական դադարեցրել են լիցենզիան․ տնօրեն Վ․Պետրոսյան

14:08 • 18/09

Թուրքիայում խոշոր կողոպուտի կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (լուսանկար)

14:03 • 18/09

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում ժողովրդի անունից իշխանության եկող, հետո այն ուզուրպացնողների հետ. Ա. Աշոտյան

14:00 • 18/09

«Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացնում խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունից. տեսանյութ

13:58 • 18/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Չինաստանում «Մանգհութ» թայֆունը երեխաներով փչովի տնակը տապալում գետնին (լուսանկարներ, տեսանյութ)

13:52 • 18/09

Այնպես չէ, որ ողջ ՀՀ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանին. բացառվում է, որ «Սասնա Ծռերը» կրակեն նրա ուղղությամբ. «Սասնա Ծռեր»

13:49 • 18/09

Քաղաքի ավագանու ղեկավարը բարձրագույն քաղաքական պաշտոն է, բայց քարոզարշավներին հաճախ ծրագրերը մի կողմ են քշվում. Միքայել Մելքումյան

13:45 • 18/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է TESS աստղադիտակի՝ Երկիր ուղարկած առաջին լուսանկարը

13:28 • 18/09

Ավտոճանապարհով ցորենի փոխադրման արգելքի դեմ Թբիլիսիում ակցիաներ են ընթանում. «Ալիք մեդիա»

13:22 • 18/09

Մենք ծով ծիրանի գույների մեջ ենք. պետք չէ բևեռացնել հասարակությանը. Զ. Փոստանջյան

13:22 • 18/09

Whoscored-ը Վարազդատ Հարոյանին ամենաբարձր գնահատականն է տվել «Ռոստովի» հետ խաղում

13:21 • 18/09

Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան

13:08 • 18/09

Շոյգուն Իսրայելին է մեղադրել Սիրիայում Իլ-20-ի կործանման համար. Պուտինը ցավակցել է զոհվածների ընտանիքներին

13:06 • 18/09

Դանի Ալվես. Ռեալը փոքր-ինչ ավելի ուժեղ է դարձել Ռոնալդուի հեռանալուց հետո

13:02 • 18/09

Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Արգենտինայի նախկին նախագահին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել

13:01 • 18/09

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

12:59 • 18/09

ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

12:58 • 18/09

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր տնօրենի հետ

12:56 • 18/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:54 • 18/09

Քարոզարշավը նորմալ սկսվեց, ցավոք, վերածվում է քաղաքական լուրջ պայքարի, իսկ խնդիրներից մասնակիցները չեն խոսում. ավագանու ՀՅԴ թեկնածու

12:52 • 18/09

ԱՄՆ-ն 2019թ. ռեկորդային քիչ քանակությամբ փախստական կընդունի. Մայք Պոմպեո

12:44 • 18/09

«Ընտանիքի 400-ամյա երաժշտական գործիքը շարունակում է ճիշտ հնչողությունը»․ The New York Times-ի ուշագրավ անդրադարձը Զիլջյանների ու նրանց բրենդի պատմությանը

12:33 • 18/09

1.6 մլն դոլար. Պակիստանի վարչապետն աճուրդի է հանել իր շքեղ մեքենաները

12:27 • 18/09

Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, հեծանիվով 1800 կմ կանցնի` Թուրքիայի և Իրանի միջով գալով Հայաստան

12:24 • 18/09

Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից

12:20 • 18/09

Ես Ազգային արխիվի ինստիտուտը նայում եմ որպես քաղաքական և պետական պայքարի մարմիններից մեկը. Ա. Սարգսյանը շրջայց կատարեց (տեսանյութ, լուսանկարներ)

12:08 • 18/09

Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով. Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

12:03 • 18/09

Էրեբունի փողոցում՝ սուպերմարկետում, հաճախորդի ուսապարկից քաղաքացին գողացել է բջջային հեռախոս՝ պատճառելով 250.000 ՀՀ դրամի վնաս (տեսանյութ)

12:00 • 18/09

«Հայք» կուսակցությունն իրեն սպիտակ ուժ է համարում և համոզված է, որ ավագանու ընտրությունների շեմն անցնելու են. Հրաչյա Սարգսյան

11:51 • 18/09

Ռուսական Իլ-20-ը կործանվել է սիրիական ՀՕՊ հրթիռի հարվածից. ՌԴ ՊՆ-ն կատարվածի համար մեղադրել է Իսրայելին

11:51 • 18/09

Մտածելու ենք՝ քվեարկե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ, եթե կարծում են, որ մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չե՛ք կարողանալու․ Ն․ Զոհրաբյան

11:47 • 18/09

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Անկախության տոնի առթիվ մի շարք զինվորականների պարգևատրելու մասին

11:46 • 18/09

Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները սեպտեմբերի 20-ին կմեկնեն Սլովակիա` մասնակցելու աշխարհի առաջնությանը

11:38 • 18/09

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կլինի «սելֆիի ժամ», քաղաքացիները կնկարվեն հայտնի գործիչների հետ․ Լ․ Մակունց

11:24 • 18/09

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքից անկախ՝ Դամասկոսը չի պատրաստվում ետ կանգնել Իդլիբի դեմ ռազմական գործողությունից․ լրատվամիջոցներ

11:17 • 18/09

Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը

11:16 • 18/09

Ֆրանսիան հերքել է Սիրիայում ռուսական Իլ-20-ի անհետացման միջադեպում իր ներգրավվածությունը

11:13 • 18/09

Բարսելոնայի նախագահ. Մեսսին փոխվել է թիմի ավագը դառնալուց հետո

11:09 • 18/09

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը, կարգախոսը՝ «Դու անկախ ես» (տեսանյութ)

11:08 • 18/09

Միլիարդատեր Իլոն Մասկին դատի է տվել տղամարդը, որին նա «մանկապիղծ» էր անվանել

10:59 • 18/09

Հաջողվեց կանխել նոր պատերազմն Իդլիբում. Իրանն արձագանքել է Պուտինի և Էրդողանի՝ Իդլիբի հարցով համաձայնությանը

10:57 • 18/09

Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան, ճնշում կգործադրի ԼՂ հակամարտության կարգավորման ոլորտում. Սթիվեն Բլանք

10:55 • 18/09

Մաուրիսիո Պոչետինոն Ինտեր-Տոտենհեմ խաղից առաջ խոսել է կովերի և գնացքի մասին

10:54 • 18/09

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. Եվրամիության հայտարարությունը

10:45 • 18/09

«168 ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում. ՀԱՊԿ-ն ինչպե՞ս կարձագանքի

10:43 • 18/09

Ինչպես հին ու բարի ընկերներ. Կիմ Չեն Ընը Փհենյանում ջերմ ընդունելություն է կազմակերպել Հրվ. Կորեայի նախագահի համար (լուսանկարներ, տեսանյութ)