Հանրապետական ծննդատանը նորածին է մահացել

14:42 • 08.11.16

Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մեկ շաբաթական երեխա է մահացել է։  Tert.am-ի հետ զրուցում տեղեկատվությունը հաստատեց ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։

Նա մանրամասնեց, որ «արձանագրվել է ներարգանդային սեպսիս, թոքաբորբ, ցիտոմետալովիրուս, հեպատիտ, պոլիօրգանային անբավարարություն»։

Ըստ նրա՝ այս պարագայում ախտորոշում հնարավոր է կատարել միայն ծննդից հետո կամ 3-4 օրվա ընթացքում։

Ռազմիկ Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ երեխայի մոր վիճակը բավարար է, դուրս է  գրվել հիվանդանոցից, բայց հրավիրվել է հետագա բուժման։

«Ինձ մոտ եմ հրավիրել ամուսնուն, հարազատներին նրանք նշել են, որ հերթապահ բժիշկը ծննդաբերությունից հետո տեղեկացրել է հիվանդության մասին»,- մանրամասնեց նա։