Դեպի Մեխիկո թռչող ուղևորներն ինքնաթիռում օձ են հայտնաբերել (տեսանյութ)

09:07 • 08.11.16

Մեքսիկական Aeromexico ավիաընկերության ինքնաթիռներից մեկում թռիչքի ժամանակ մոտ 1 մ երկարությամբ օձ է հայտնաբերվել:


Ինչպես հայտնում է Associated Press-ը, Տորեոնից դեպի մայրաքաղաք Մեխիկո թռչող ուղևորները սողունին նկատել են, երբ այն դուրս է եկել առաստաղի մոտ գտնվող ուղեբեռային հատվածից՝ վերևից ընկնելով գետնին:


Աղբյուրը նկատում է, որ սկզբում օձի չսպասված հայտնությունը խուճապային իրավիճակ է ստեղծել օդում գտնվող ուղևորների շրջանում, սակայն նրանք, արագ կողմնորոշվելով, ծածկոցի միջոցով բռնել են սողունին:


Մինչդեռ օդաչուն, ելնելով ստեղծված իրավիճակից, արտակարգ վայրէջք է կատարել, ինչից հետո սողունին հանձնել են անասնաբույժներին:


Այժմ Aeromexico-ն պետք է պարզի, թե սողունն ինչպես էր հայտնվել օդանավում: