ՄՅՈւ-ի նախկին դարպասապահ. ԱՄՆ-ի առաջին կին-նախագահը կլինի Կիմ Քարդաշյանը

20:23 • 09.11.16

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Անդերս Լինդեգորը, ով այժմ հանդես է գալիս «Պրեստոն Նորթ Էնդում», մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

 

«Կանխատեսում եմ, որ ԱՄՆ-ի առաջին կին-նախագահը կլինի Քիմ Քարդաշյանը»,- թվիթերյան իր էջում գրել է դանիացին:

 

32-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» է հանդես եկել 2011-ից 2015 թվականներին:

 

ԱՄՆ-ի նախագահ է դարձել Դոնալդ Թրամփը, ով հաղթել է Հիլարի Քլինթոնին: