Հայտնաբերվել է Սևանում կորած ձկնորսներից մեկի դին

16:55 • 09.11.16

Հայտնաբերվել է 10 օր առաջ Սևանում կորած Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի երկու բնակիչներց մեկի դին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փրկարարները գտել են 1992 թ. ծնված Արևշատ Առաքելյանի դին:

Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ, սակայն, ԱԻՆ-ի փոխանցմամբ, 25-ամյա Ամուր Կյուրեղյանի դին հայտնաբերել չի հաջողվել:

Նոյեմբերի 6-ին ԱԻՆ-ի կողմից Սևանա լճում հայտնաբերել էր մոտորանավակը, որով երկու երիտասարդ դուրս էին եկել ձկնորսության: Նախնական տվյալներով, երիտասարդները ձկնորսությունից հետո չէին վերադարձել: