Նիգերիայում բնակիչները հսկայական օձի ներսում տասնյակ ձվեր են հայտնաբերել (լուսանկար)
Նիգերիայի գյուղերից մեկում բնակիչները հսկայական օձ են սպանել, որի որովայնը բացելուց հետո հայտնաբերել են մի քանի տասնյակ ձու:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեղաբնակները պատմել են, որ օձն ունեցել է չափից ավելի փքված տեսք, ինչը հիմք է տվել նրանց կարծելու, թե սողունը կուլ է տվել գյուղացիների եղջերավոր կենդանիներից մեկին: Սակայն դրա որովայնը բացելուց հետո պարզվել է կենդանու ուռածության իրական պատճառը:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ թեև օձի տեսակը պարզ չէ, այնուհանդերձ՝ հայտնի է, որ այն ունեցել է մոտ 32 սմ լայնություն և մի քանի մետր երկարություն: Չի բացառվում, որ այն անակոնդա է եղել կամ էլ Աֆրիկայում տարածված ժայռային պիթոնի տեսակ:











