Բրազիլիան խոշոր հաշվով հաղթել է Արգենտինային, այլ արդյունքներ (տեսանյութ)
ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Հարավային Ամերիկայի գոտում կայացել են 5 հանդիպումներ:
Կենտրոնական դիմակայությունում Բրազիլիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ է ուղարկել Արգենտինայի ընտրանու դարպասը. աչքի են ընկել Կոուտինյոն, Նեյմարը և Պաուլինյոն:
Վենեսուելան 5:0 հաշվով ջախջախել է Բոլիվիայի հավաքականին:
Պարտություն է կրել Պարագվայի ազգային թիմը՝ 1:4 հաշվով զիջելով Պերուին: Ուրուգվայը 2:1 հաշվով հաղթել է Էկվադորին: Կոլումբիա - Չիլի խաղը գոլազուրկ ավարտ է ունեցել:










