Սահմանում լարվածության ստեղծումն Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունների հետ կապ չունի․Սենոր Հասրաթյան

13:49 • 11.11.16

Լարվածության ստեղծումն Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունների հետ որևիցե կապ չունի․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով ղարաբաղաադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի մարտական դիրքերը ադրբեջանական զինուժի արկակոծելու մասին՝ ասաց Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ Նա ընգծեց՝ Արցախի Զինված ուժերը պատրաստ են նման հարվածները հետ շպրտելու համար:

«Անկախ նրանից, Ադրբեջանը զինավարժություններ է անցկացնում, թե չի անցկացնում, լարվածությունն առաջնագծում պահում է,- ասաց Սենոր Հասրաթյանը,- քանի դեռ խաղաղության մասին պայմանագիր չկա, նման սրացումներն ու պատերազմի վտանգն առկա է»:

Հիշեցնենք, որ ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ: Այս մասին տեղեկացրել էր Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես` այսօր ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ: 

 

Սահմանում լարվածության ստեղծումն Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունների հետ կապ չունի․Սենոր Հասրաթյան