Երևան-Մոսկվա որոշ չվերթներ հետաձգվել են

16:50 • 12.11.16

Երևան-Մոսկվա որոշ չվերթներ այսօր հետաձգվել են՝ Մոսկվայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ մոտ 4 ժամով հետաձգվել են «Ուրալ Էյրլայնս» ընկերության և «Աերոֆլոտի» չվերթները: Ընդ որում՝ հետաձգվել են թե՛ Մոսկվայից ժամանող, թե՛ այնտեղ մեկնող չվերթները:

Նշենք, որ վերջին օրերին Մոսկվայում տեղացող ձյունը լուրջ խոչընդոտ է դարձել թե՛ բնակիչների ու տրանսպորտի տեղաշարժի, թե՛ օդանավակայանների աշխատանքի համար: