ԼՂՀ Նախագահը հետմահու պարգևատրել է Արցախում զոհված զինծառայող Վարդան Առաքելյանին

12:45 • 13.11.16

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ինչպես Tert.am-ն արդեն հայտնել է, նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանը: