Չգրված օրենք կա, որ հրամանատարներին չեն դատում. Արթուր Աղաբեկյան
Tert.am-ի հետ զրույցում Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, Սամվել Բաբայանի՝ առաջնագծի մասին հայտարարություններին, «Մարտիկ» հիմնադրամի միջոցներին, «1000 դրամ նախագծին», իր ապաքաղաքական ապագային և այլ հարցերի:
-Պարո՛ն Աղաբեկյան, բանակում իրականացված այս փոփոխությունները` Սեյրան Օհանյանի պաշտոնանկություն, Խաչատուրովի` ԱԽ տեղափոխություն, ՊՆ-ում քաղաքացիական անձանց ներգրավում, ինչպե՞ս եք գնահատում:
-Ցանկություն չունեմ քաղաքական գնահատականներ տալու: Սեյրան Օհանյանն իմ ընկերն է, նրա հետ առ այսօր էլ շարունակում եմ հանդիպել, խոսել, Սեյրան Օհանյանը մեծ ավանդ ունի մեր բանակի կայացման գործում: Մովսես Հակոբյանը մարտական ընկերս է, 93-94թթ. ռազմական գործողությունների ժամանակ իմ ողջ ձախ թևի հրամանատարն է եղել, և վստահ եմ, որ փայլուն է կատարելու իր առաքելությունը:
-Իսկ պաշտոնանկությունից հետո հանդիպե՞լ եք Սեյրան Օհանյանի հետ:
- Իհարկե, ոնց կարող էի չհանդիպել:
-Ձեզ հայտնե՞լ է իր ծրագրերի մասին, որովհետև իրեն կապում են ընդդիմադիր դաշտի ինչ-ինչ պրոյեկտների հետ:
-Ինձ թվում է՝ այդ կապողները երբեք Սեյրան Օհանյանից չեն լսել Սեյրան Օհանյանի հետագա անելիքների մասին: Կարծում եմ՝ մի օր նա իր հետագա անելիքների մասին կհայտարարի:
-Ինքը միայն ասել էր, որ իրեն ոչ ոք ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը չի առաջարկել և որ չի պատրաստվում ստանձնել այն: Այստեղ նեղացածության ելևէջներ չե՞ք զգում:
-Չեմ կարծում, չեմ ուզում նման ձևակերպում տալ: Հիմա, որ ինձ էլ առաջարկեին ՀԱՊԿ-ի հրամանատար, հաստատ կմերժեի:
-Ինչո՞ւ:
-Դա կարևոր չէ, համարում եմ, որ Սեյրան Օհանյանը դեռ անելիք ունի:
-«1000 դրամ նվիրատվություն» նախագիծը հայ հասարակության կողմից մեծ քննադատության արժանացավ: Ձեր գնահատականը:
- Ես ուսումնասիրել եմ Մեծ Բրիտանիայի փորձը, ԱՄՆ-ի բանակը, Իրանի բանակը, Իրաքի նախկին վարչակազմի օրոք իրենց Զինված ուժերը: Ես փորձել եմ հասկանալ՝ վերջը մեխը ո՞րն է ու շեշտը ինչի՞ վրա դնենք մեր այս՝ քիչ մարդկային ու ֆինանսական ռեսուրսներով ու այս աշխարհագրական դիրքի մեջ գտնվող բանակին առավելություն տալու համար: Մենք ուշացել ենք այս նախագիծը կյանքի կոչելու առումով, բայց լավ է ուշ, քան ավելի ուշ: Ի սեր Աստծո, մի հատ վերցրեք, նայեք` պաշտպանությանը հատկացված միջոցները քանի՞ տոկոս են կազմում ՀՆԱ-ի, և մենք կհասկանանք,որ խախտել ենք բոլոր միջազգային չափորոշիչները:
-Ասացիք, որ հրամանատարներին չեն դատում, որ դա չգրված օրենք է, բայց այս «1000 դրամի նախաձեռնությունը», որը ողջունում եք, իրականում քննադատության տեղիք տվեց այն համատեքստում, որ հրամանատարները գռփում են, իսկ 1000 դրամը ուզում են ժողովրդից: Օրինակ` Վահան Բադասյանն առաջարկեց, որ գեներալների ու հրամանատարների՝ «հեկտարներով բնակարանները» հանեն աճուրդի ու այդ գումարներն ուղղեն այդ հիմնադրամին: Սա բարձրաձայնում եմ, որովհետև այն հավաքական կարծիք է: Հիմա չքննադատի՞ հասարակությունը` նման ունեցվածք ունեցող հրամանատարներին:
-Այդ հարցն ինձ տալիս եք որպես նախկին հրամանատարի: Ցանկացած հայտարարություն պետք է ունենա հասցեատեր: Կարող է մեկ ուրիշ տեղ էլ, մի լրագրողի հետ հանդիպման ժամանակ ցանկ հրապարակեն, որտեղ նաև իմ անունն են տալիս: Ես երբեք չեմ կարողանում հանդուրժել այս մոտեցումը, երբ մենք անհասցե հայտարարություններ ենք անում: Չեմ մտածում, որ «հրամանատար» ասվածը 2-3, 4-5 մարդ է, այլ՝ դասակի հրամանատարից մինչև զորամիավորման հրամանատար…
-Բայց ինչու անհասցե, կոնկրետ տներ են հրապարակում` 3-4 հարկանի:
-Ինձ թվում է`3-4 հարկանի տուն ունեցող մարդ մեզնից պակաս մտահոգ չէ: Եվ ես ցանկություն չունեմ բևեռացման կողմնակիցը լինել այս գործընթացի, որը տեղի ունենում մեր երկրում: Երբ փորձում են բաժանարար գծեր գծել` հարուստների ու աղքատների, ունևորների ու ոչ ունևորների, դղյակ ունեցողների, չունեցողների:
-Դա բաժանարար գիծ չէ, հասարակությունը արդարություն է պահանջում:
-Էդ դեպքում, հասարակությունը թող իմանա` ով է հրամանատարը: Արդյո՞ք հասարակությունը գիտի` ո՞վ է հրամանատարը, որպեսզի նման անհասցե հայտարարություն չանի: Ո՞վ է դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարը, զորամիավորման, ո՞վ է այն գեներալ մայորը, ում ենթակայության տակ 2-3 հազար մարդ կարող է մարտի գնալ: Գիտե՞ք՝ «հրամանատար» սահմանման համար պետք է հասկանալ ո՞վ է զինվորը:
-Զինվորը հայրենիքը պաշտպանողն է:
-Հայրենիքն ինչպե՞ս են պաշտպանում՝ բռնի ուժի գործադրմամբ: Բռնի ուժի գործադրմամբ: Ո՞վ է հրամանատարը՝ բռնի ուժի կառավարիչն է: Մենք կարողացել ենք մեր իրական գնահատականը տալ մեր հրամանատարներին, որպես բռնի ուժի կառավարիչներ, մարտի տանող մարդու, որին չեն դատում: Մարդ, որը շարում է իր զորքը մարտի տանելու համար, լավ-լավ ելույթներ է ունենում ու շարքին նայելով ասում է, որ բոլորս մի մարդու նման պետք է հետ գանք, բայց հոգու խորքում` մտածում է, որ նման բան հնարավոր չէ: Հաստատ զոհեր ու այլ կորուստներ է ունենալու:
- Այսինքն` մեծ խարիզմայի տեր մարդ, որի թուլությունների նկատմամբ, ըստ Ձեզ, հասարակությունը պետք է ավելի ներողամիտ լինի:
-Գիտեք, որ մենք պետք է նախ, մատնացույց անենք իրական հրամանատարին: Նաև կտեսնենք, որ այնքան մարդիկ կան, որ իրավունք չունեն լինել հրամանատար: Իսկ ինչ վերաբերում է նախաձեռնությանը, չեմ կարծում, որ ժողովուրդը քննադատորեն է վերաբերում:
-Գագիկ Մելիքյանի նմա՞ն եք մտածում, որ դա մի խումբ ֆեյսբուքահայ տականքներ են:
-Ոչ, ոչ էլ Գագիկ Մելիքյանի նման: Ես կարծում եմ` նախաձեռնողները թերացել են և հասարակական քննարկումներ քիչ են անցկացրել: Եվ մի քանի տարի առաջ ես Սեյրան Օհանյանի հետ նման զրույց եմ ունեցել, որ կարիք կա նոր մոտեցման:
-Կողմնակի՞ց էր:
-Մենք քննարկել ենք այդ հարցը, ես ներկայացրի իմ մոտեցումը:
-Կանանց բանակի զորակոչելու մասին ինչ կասեք:
-Լավ է՝ չտաք նման հարց: Բացասական եմ վերաբերում: Ես նոր ասացի՝ ով է զինվորը` բռնի ուժի գործադրողը: Չէի ցանկանա հայ կնոջը տեսնել բռնի ուժ գործադրելիս: Բայց նաև կարծում, որ ԶՈւ-ում կանայք պետք է ընդգրկվեն այնպիսի պաշտոնների, որը չի ենթադրում դա: Այսինքն` ապահովման ստորաբաժանումներում: Մենք, եթե համեմատվում ենք Իսրայելի հետ, պետք է հիշենք, որ մենք մեր կանանց չենք թողնում գերեզմաններում մասնակցել թաղման արարողությունների:
-ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, անդրադառնալով առաջնագծում կատարված աշխատանքներին, այն հանգամանքին, որ մեծ ծավալի խրամատներ են փորվել, ասաց, որ 25 տարի է` փորում են ու նույն մետաղյա ջարդոնն է: Այսինքն` փորելով չէ, մեզ պետք է քաղաքականություն փոխել:
-Գիտեք, ռազմավարությունը չեն փոխում, ռազմավարությունը քաղաքական կեցվածք է հակառակորդի նկատմամբ, որը միշտ մնում է նույնը, քանի դեռ այդ հակառակորդը կա: Ինչ վերաբերում է մարտավարությանը, ապա խանգարել հրամանատարին, որն ընդամենը պատասխանատվություն է կրում առաջնագծի կահավորման առումով, նկատի ունեմ գնդի հրամանատար, դասակի հրամանատար, խանգարել նրան կազմակերպել իր պաշտպանությունը, իր հնարքները գործադրել և քննադատել նրան՝ դրանք այդպես մշակելու և գործադրելու համար, լինի «ժեշտից բանկա», թե ինչ, առնվազն սխալ է, որովհետև հրամանատարը ճիշտ է: Այն օրը, երբ չենք ընդունի հրամանատարի ճիշտ լինելը, այդ օրը դատապարտված ենք պարտության, որովհետև հրամանատարը ճիշտ է: Ցանկացած վերադաս պետք է գնահատի իր ստորադասին, որ դու ճիշտ ես, որովհետև միայն դա է բերում հաղթանակի: Եվ հենց այնպես չէ, որ ասում են, որ հրամանատարներին չեն դատում, հենց այնպես չէ, որ ցանկացած կանոնադրության մեջ կա չգրված օրենք, ըստ որի՝ հրամանատարը միշտ ճիշտ է: Դա բխում է ապագա հաղթանակից: Ինչ վերաբերում է առաջնագծին, ապա ԼՂ սահմանի ողջ երկայնքով ապրիլյան գործողություններից հետո վերանայում է տեղի ունեցել: Եվ հակառակորդը, կլասիկ մարտից բացի, գործադրել է նաև այլ մեթոդներ և դրա համար նոր ռեսուրսներ են անհրաժեշտ՝ նորացված հակառակորդին դիմակայելու առումով: Փառք մեզ, որ կարողացել ենք հասկանալ սա: Ցավոք, մենք սա չէին արել 1 տարի առաջ: Բայց մենք առաջնագիծ ենք կահավորում, ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում։ Խրամատները փորվել են ու շարունակվելու են փորվել։ Եվ ամեն հրամանատար, գալով պաշտոնի, միշտ գտնելու է, որ փորված խրամատները շատ քիչ են: Բա զինվորն առաջնագծում ի՞նչ պետք է անի, պետք է խրամատ փորի: Առաջին խրամատը փորելուց հետո պետք է երկրորդը փորի, հետո՝ 5-րդը:
-Նաև Սամվել Բաբայանն ասել էր, որ «Իսկանդերը» հարձակվողական զենք է, բայց մեզ պետք է պաշտպանական զենք: Նաև, որ «Իսկանդեր» ունենալը դեռ հերիք չէ, պետք է նաև «դուխ» ունենալ այն օգտագործելու համար:
-Պաշտպանական ու հարձակվողական զենքերն իրար չեն խանգարում: Իրականում, մեր ռազմական թատերաբեմում «Իսկանդերի» անելիքը չի կարող տակտիկական լինել, քանի որ այստեղ զորքերի տեղաշարժերը այնպիսի զանգվածային բնույթ չունեն ու այնպիսի կուտակումներ չեն, որ կիրառվի «Իսկանդեր», և հատկապես լոկալ ռազմական գործողություններում, ինչը եղավ ապրիլյան օրերին, հրամանատարն առնվազն ախմախ պետք է լինի, որ «Իսկանդեր» կիրառի: Եվ թատերաբեմում «Իսկանդերն» ավելի շատ դիտարկենք որպես оружие возмездия: Եվ, հետևաբար, հարց՝ իսկ արդյո՞ք պահն է այդ оружие возмездия-ն կիրառելու: Սա, իհարկե, չի վերաբերում ունենալ-չունենալուն: Իհարկե պետք է ունենալ:
-Բայց մենք ունե՞նք բավարար չափով ռազմական տեխնիկա: Սամվել Բաբայանն այդ էր ասում:
- Իմ կարծիքով՝ այո: Մենք պաշտպանական մարտը վարելու համար ունենք ամեն ինչ: Մենք ունենք բացեր, որոնց պետք է լուծումներ տանք: Եվ պաշտպանական մարտը վարել՝ չի նշանակում պաշտպանություն և վերջ: Պաշտպանական մարտի մեջ մտնում են հակահարձակումները, մտնում է հակառակորդին հետևելն ու ջախջախելը մեկ այլ տարածքում: Պաշտպանությունը հո մի խրամատ չէ, որ մեջը նստես, ոչ առաջ, ոչ հետ: Այն իր մեջ լայն իմաստ պարունակող գործողություն է:
- Պարո՛ն Աղաբեկյան, ԱԺ-ում երեկ քննարկվող հարցին, թե ո՞ւր են «Մարտիկ» հիմնադրամի փողերը, պաշտպանության նախարարն ասաց, թե չգիտի:
- Հանգստացնեմ բոլորին, «Մարտիկ« հիմնադրամի մայր գումարը պահվում է բանկային տարբեր համակարգերում, որոնք անձեռնմխելի են: Կանոնադրությամբ: Իսկ կանոնադրություն գրողը Արթուր Աղաբեկյանն է, և այն ձևակերպված է այնպես, որ անգամ մեծ ցանկության դեպքում ո՛չ հիմնադրամի նախագահը, ո՛չ գործադիր տնօրենը, ո՛չ հոգաբարձուների խորհուրդը չի կարող ծախսել այդ գումարը, որովհետև դա կլինի ոչ կանոնադրական ծախս: Ասեմ ավելին՝ մեր կանոնադրության մեջ նշվում է, որ կանոնադրության այս կետը փոփոխության ենթակա չէ: Ցավոք, այն նպատակը, որ փորձում էինք լուծել հիմնադրամը ստեղծելիս, իրականություն չդարձավ, այսինքն՝ մեզ չհաջողվեց սա դարձնել համատարած` յուրաքանչյուր հայի համար, որովհետև մենք նախատեսել էինք, որ առնվազն 1 միլիոն հայ, անկախ իր բնակության վայրից, անկախ նրանից, թե երբ է ծնվել ու անգամ՝ մահացել, իր մասնակցությունը կբերի այդ հիմնադրամին՝ իր անունը զետեղելով համացանցում և 100 դոլարով իր մասնակցությունը բերելով մայր գումարին, որոնց տոկոսները հետագայում նորից դառնում են 100 դոլարներ ու նստեցվում արցախյան պատերազմում զոհված զինծառայողներին հաշիվներին:
-Որքա՞ն գումար կա հիմնադրամում:
- Հիմա ունենք 1 միլիոն 200 հազար դոլար, այսինքն`մոտ 12 000 մասնակից: Նորմալ եմ վերաբերում այդ քննադատությանը, մի քիչ էլ թերացել ենք, հետագայում ավելի թափանցիկ չենք աշխատել, ինտերնետային էջը չենք համալրել: Բայց մեր սխալը մոտ ապագայում կուղղենք:
-Ձեզ չեն առաջարկե՞լ, որ այս 1000-ական դրամները փոխանցեք այդ հիմնադրամին:
-Մենք անմիջապես կմերժենք, որովհետև դա դեմ է մեր կանոնադրական նպատակին:
-Ասել էիք, որ քաղաքականությունից հեռանալու եք, այս մտադրությունը դեռ ուժի մե՞ջ է:
-Այո, նման ցանկություն ունեմ: Սահմանադրական բարեփոխումների ավարտից հետո, կարծում եմ, առաջին եռամսյակին կհեռանամ քաղաքականությունից: Կհաջողվի՞, թե ոչ, վստահ եմ, որ կհաջողվի:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրավունք 14:16 • 24/04 Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
-
Իրավունք 21:42 • 24/04 Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստի մասնակցելու․ փաստաբանը՝ Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելու մասին Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ իր մուտքն արգելված է։ Վերջինս անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանի ներսում։
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Քաղաքականություն 16:53 • 24/04 Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է մի շարք պաշտոնյաների կողմնակալ հռետորաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, որոնք նրանք անվանել են «հայ ժողովրդի ցեղասպանություն»։
-
Քաղաքականություն 15:39 • 24/04 ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել BBC-ին և մեկնաբանել է ապրիլի 23-ին Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
09:09 • 25.04.24 ԱՊԼ-ում արդյունավետության նոր ռեկորդ է գրանցվել
-
23:49 • 24.04.24 Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի