Անգլիայում բուքմեյքերներն արգելել են մաթեմատիկայի ուսուցչին խաղադրույքներ կատարել

22:37 • 15.11.16

Անգլիայի Քեմդեն Թաուն քաղաքում բնակվող մաթեմատիկայի նախկին ուսուցիչը պնդում է, որ բուքմեյքերական գրասենյակներն այլևս չեն ցանկանում ընդունել իր խաղադրույքները:

Ինչպես գրում է Oddity Central-ը` բրիտանացին համակարգ է մշակել, որը թույլ է տալիս նրան շահել ամեն անգամ խաղադրույք կատարելիս` առանց տանուլ տալու վտանգի:

Ռիչարդ Սոլը, ով ինքն իրեն անվանում է «գործակիցների վարպետ», պնդում է, որ իրեն հաջողվել է տասնյակ հազարավոր ֆունտ ստերլինգ շահել ձիարշավում խաղադրույք անելով վերջին 3 տարում: Սակայն վերջին 5 շաբաթվա ընթացքում հայրենի քաղաքի բոլոր բուքմեյքերները, բացի մեկից, հրաժարվում են ընդունել իր կատարած խաղադրույքները:

Մաթեմատիկայի մասնագետի կարծիքով` արգելքը պայմանավորված է իր մշակած մեխանիզմով, որն իրեն միայն հաղթանակներ է երաշխավորում: