Ղազախստանում կառուցվող շենքը փլուզվել է շինարարների աչքի առջև (տեսանյութ)

18:36 • 16.11.16

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում փլուզվել է «ԷՔՍՊՈ» ցուցահանդեսի տարածքում կառուցվող շենքը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, համացանցում տեղադրված տեսանյութից պարզ է դարձել, որ շենքը կառուցելիս է եղել BI Group ընկերությունը: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով` շենքի փլուզման տարածք մտնել չեն թողնում անգամ քրեագետներին: Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության երեք մեքենա:

Տեսանյութը համացանցում տեղադրել է շինարարներից մեկը: Տուժողների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: