Աֆրիկայում ձիուց ընկած զբոսաշրջիկը հայտնվել է առյուծի առջև և ողջ մնացել (լուսանկարներ, տեսանյութ)

18:21 • 16.11.16

Բոտսվանայում զբոսաշրջիկն ընկել է ձիուց, բախվել առյուծի հետ և ողջ մնացել: Միջադեպը տեղի է ունեցել Օկավանգո գետի դելտայում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Էլի անունով տղամարդն ու նրա կինը ձի են վարել զբոսաշրջիկների խմբի հետ: Առյուծին նկատելուն պես զբոսաշրջիկներն արագացրել են իրենց ընթացքը, և գիշատիչն ընկել է նրանց հետևից:

Աղբյուրը մանրամասնում է, որ ինչ-որ պահի Էլին իր ձիուց ընկել է գետի մեջ, և մյուս զբոսաշրջիկները միանգամից չեն նկատել դա: Ջրից դուրս գալով տղամարդը բախվել է առյուծին, սակայն կենդանին չի հարձակվել նրա վրա: Արդյունքում՝ տղամարդուն հաջողվել է փախուստի դիմել և միանալ իր խմբին: