Կենդանական աշխարհի հրաշալիքները. բևեռային արջը կերակրում է շղթայված շանը (տեսանյութ)

21:40 • 18.11.16

Բնությունը լի է զարմանահրաշ երևույթներով ու աննկարագրելի գեղեցիկ պահերով: Նման արտասովոր երևույթներից մեկը ներկայացրել է Daily Mail-ը:

Կանադացի լուսանկարիչը հավերժացրել է պահը, թե ինչպես է բևեռային սպիտակ արջը կերակրում շղթաներով կապված շանը:

Բևեռային արջերը, սովորաբար, 150-450 կգ են կշռում և հեշտությամբ կարող են սպանել ցանկացած տեսակի շան, հատկապես կապված շանը: Սակայն վայրի բնության գրկում պատկերված տեսարանն այլ հարաբերությունների և այլ կենդանական աշխարհի մասին է: Տեսանյութում երևում է`ինչպես է հսկա արջն իր հոգածության տակ առել հոգնած շանը:

Լուսանկարիչը զբոսաշրջիկների է ուղեկցելիս եղել, երբ նրանց հանդիպել է արտասովոր տեսարանը: