Լոնդոնյան մետրոյում ուրվական-գնացք են նկատել (տեսանյութ)

19:08 • 18.11.16

Լոնդոնյան մետրոյի կայարաններից մեկում արտասովոր երևույթ են նկատել:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, վերահսկման տեսախցիկը նկարահանել է այն պահը, երբ գծերով կայարան է ժամանում ուրվական-գնացքը: Զարմանալի է, որ մարդիկ անվրդով քայլում են աներևույթ գնացքի կողքով և չեն նկատում այն, ինչն ակնհայտ երևում է տեսախցիկով` թափանցիկ վագոնների ուրվագիծն ու լուսարձակներ աղոտ լույսը:

Ուրվական-գնացքի տեսանյութը, որը համացանցում հայտնվել է օրեր առաջ, արդեն մեծ տարածում է գտել Լոնդոնում: Ոմանք կարծում են, որ արտասովոր երևույթը պարզապես պատկերի որակի թերությունն է, ոմանք էլ հավատում են ուրվական-գնացքի գոյությանը: