Մայամիի ծերանոցում 80-ամյա ամերիկուհին առաջին անգամ ամուսնացել է. 95-ամյա փեսացուին գտել է ծերանոցում

23:32 • 18.11.16

Ամերիկուհի Մարիա Քոբարն 80 տարեկանում վերջապես գտել է իր կյանքի սիրուն և ամուսնացել 95-ամյա Կառլոս Սուարեսի հետ:

Ինչպես հայտնում է ABC News-ը պսակադրությունը տեղի է ունեցել Մայամիի ծերանոցում, որտեղ նրանք երկուսն էլ բնակվում են: Հարսանիքին ներկա է գտնվել շուրջ 100 հյուր, այդ թվում` ծերանոցի անձնակազմը, իրենց ընկերներն ու ընտանիքի անդամները:

Ինչպես հաղորդվում է, Քոբարը մեկ դուստր ունի, սակայն սա նրա առաջին ամուսնությունն է: ԱՄՆ նա ներգաղթել է Գվատեմաայից 26 տարեկան հասակում` որպես միայնակ մայր:

Դստեր` Անայի խոսքով` մայրն առաջին իսկ հայացքից հավանել է Սուարեսին, երբ հանդիպել է նրան տարեցների խնամքի կենտրոնում: Զույգը ծանոթացել է փետրվարին և ամուսնացել նոյեմբերի 10-ին: