Վարչապետն այսօր հանդիպելու է համացանցում ակտիվ քաղաքացիների ու բլոգերների հետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կհանդիպի համացանցում ակտիվ օգտատերերի ու բլոգերների հետ, որոնց երեկ զանգահարել են Կարեն Կարապետյանի աշխատակազմից և հրավիրել հանդիպման` կարծիքներ փոխանակելու:
Նման հրավերներ են ստացել են բլոգերներ Տիգրան Քոչարյանը, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Իզաբելլա Աբգարյանը:
Վերջինս Tert.am–ի հետ զրույցում հայտնեց. «Հույս ունեմ, որ կլինի կարծիքների փոխանակում, և հնարավոր կլինի փոխանցել այն ամենը, ինչի մասին գրում ենք և ինչը գտնում ենք անհրաժեշտ տեղ հասցնել: Եթե այդպես չլինի, կլինի հիասթափեցնող, ինչպես եղել են նախկինում, երբ ասվածը տեղ չի հասել, կամ չենք ստացել պատասխաններ ու դրանք վերածվել են պրոտոկոլային հանդիպումների»:










