Ստավրոպոլում փոթորիկը հետիոտներին «քշել» է մայթով (տեսանյութ)

15:19 • 22.11.16

360 հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է Ստավրոպոլում ուժեղ քամին հետիոտներին տեղաշարժում սայթաքուն մայթով:

Regnum-ի տվյալներով` փոթորիկը շրջանում վնասել է տների տանիքներ և ծառեր տապալել ավտոմեքենաների վրա: Մի շարք բնակավայրեր մի քանի ժամով մնացել են առանց էլեկտրականության:

Նշվում է, որ նոյեմբերի 22-ին Ստավրոպոլի երկրամասում քամու արագությունը հասել է վայրկյանում 30 մետրի: